Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սատանան էր պակաս, էն էլ պարախոդով եկավ

Փետրվար 28,2012 11:41

Անկեղծ ասած, ներքաղաքական զարգացումների շուրջ բանավեճերը, լարումները, «մեծամասնակա՞ն, թե՞ համամասնական», «հնե՞րը, թե՞ նորերը» եւ նմանատիպ  հարցադրումները՝ հիմնականում ոչինչ չասող պատասխաններով, այնքան են հոգնեցրել  մեր ուղեղները, որ սատանայական թեմաներով բանավեճերը եթե անգամ հանրային օգտակարություն չեն պարունակում, ապա գոնե հնարավորություն են տալիս մի փոքր  հումորով ընկալել ասվածը եւ ինչու չէ՝ մի քիչ էլ լիցքաթափվել:

Այլ դիրքորոշում դժվար է ունենալ, երբ գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը, վերջերս լրատվական դաշտում հայտնված բլոգեր, սատանիզմի ուսմունքի անթաքույց ջատագով Բայանդուր Պողոսյանը եւ գրող Մարինե Պետրոսյանը հրավիրված ասուլիսում իրար հերթ չտալով վիճում են՝ այդպես էլ անհասկանալի է, թե ինչի շուրջ: Ի վերջո, վերոհիշյալ  անձինք կարող էին իրենց այս բանավեճը կազմակերպել երեւանյան հարյուրավոր գողտրիկ սրճարաններից մեկում՝ առանց հրապարակայնացնելու: Դրանից, ճիշտ է, բանավեճը որակական առումով գուցեեւ չշահեր, բայց գոնե չէր տուժի Հայաստանի լրատվական դաշտը, որի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ իրենց թանկագին աշխատանքային ժամերը ծախսեցին ստեղծված իրավիճակում իրենց դերը հասկանալու համար:

Լեւոն ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հայացք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829