Երեկ՝ փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.00–ի սահմաններում Սայաթ–Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում միջկողային վթարի հետևանքով իրար են բախվել Երևանի բնակիչներ Մհեր Խաչատրյանի վարած BMW մակնիշի 06 ՍՏ 007 համարանիշի և Ռաֆայել Մովսիսյանի վարած Infiniti մակնիշի 98 LN 999 համարանիշի ավտոմեքենաները։ Բարեբախտաբար, միջկողային վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Վթարի վայր է ժամանել ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչ Վարդան Սարգսյանը։ Վերջինիս հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։