Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ժողովուրդը վաղուց է կամավորագրվել

Փետրվար 28,2012 11:27

Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը երեկ հայտարարել է, որ Դաշնակցությունը կամավորականներ է հավաքագրում՝ անվախ, անկաշառ, հաստատակամ, որոնք կարող են կանգնել իրենց կողքին եւ ապահովել ընտրությունների արդարությունը։ Հրանտ Մարգարյանը հայտարարել է, որ վստահ է, թե հայ ժողովրդի մեջ կան այն մի քանի հազար մարդիկ, որոնք ուզում են ընտրությունների արդարություն։

Մարգարյանն անշուշտ չի սխալվում, կան թե մի քանի հազարը, թե մի քանի տասնյակ եւ հարյուր հազարը։

Սակայն Հայաստանում խնդիրը դա չէ, այլ մի պարզ բան՝ կա՞ արդյոք քաղաքական ուժերի անկեղծ ցանկություն՝ համախմբվել ընտրության արդարության գաղափարի շուրջ եւ կանգնել այդ գաղափարի համար մինչեւ վերջ՝ մի կողմ դնելով կուսակցական, քաղաքական եւ խմբակային շահերն ու հասարակության առաջ հանդես գալ համատեղ ճակատով, նպաստել մոբիլիզացիայի, ինչը երաշխավորելու է ընտրությունների արդարությունը։ Սա է խնդիրը եւ այս հարցում է, որ ՀՅԴ-ն եւ մյուս քաղաքական ուժերը, որոնք խոսում են ընտրության արդարությունից, պետք է համոզիչ փաստեր եւ առաջարկներ ներկայացնեն հասարակությանը։ Իսկ երբ հայտարարվում է կամավորների հավաքագրման մասին, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հերթական ձախողման պատասխանատվությունը հասարակության վրա դնելու փորձ, այն իմաստով, որ հետո կհայտարարվի, թե մենք ի սրտե հավաքագրում էինք կամավորներ, սակայն եկածները քիչ էին, եւ նման հասարակությամբ մենք չենք կարող արդար ընտրություններ ապահովել։ Եվ հետո, այս բացատրությունը հնչեցնելուց հետո էլ ՀՅԴ պարագլուխները կգնան եւ հանգիստ խղճով, կամավոր կերպով իշխանության հետ նոր համագործակցության թուղթ կստորագրեն, ինչը արել են բոլոր կեղծված ընտրություններից հետո, երբ հնարավորություն են ունեցել մասնակցել այդ ընտրություններին։

Մինչդեռ հասարակությունը վաղուց է կամավորագրվել արդար ընտրությունների համար պայքարին եւ սպասում է, թե որ քաղաքական ուժն այդ պայքարում հրամանատարություն կստանձնի եւ կկիրառի այնպիսի մարտավարություն, որը կհասցնի վերջնական  նպատակին, որն ամրագրված է Հայաստանի Սահմանադրությամբ. այն է՝ Հայաստանում կհաստատի ժողովրդի իշխանություն եւ Հայաստանը կդարձնի սոցիալական, իրավական պետություն:

«Ժամանակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829