Հատված ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեդյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի հետ հարցազրույցից
– Պարոն Սիրունյան, երբ Դուք սկսեցիք Կոնգրեսի դեմ քայլեր անել, դրանք ոչ միանշանակ ընկալվեցին։ Սկսեցին խոսակցություններ շրջանառվել, որ Դուք ուղղորդվում եք Ռուբեն Հայրապետյանի կողմից, ում հետ սերտ կապեր ունեք։
– Առաջինը՝ ես Կոնգրեսի դեմ երբեք ինչ-որ քայլեր չեմ արել, եւ երկրորդ՝ ես ոչ մեկից էլ չեմ ուղղորդվում, դա բացարձակ սուտ է։ Ոչ ոք չի էլ կարա ինձ ուղղորդի։ Կոնգրեսն այդքան ֆոտոլրագրող ու ստուկաչներ ունի, թող մի անգամ ինձ Հայրապետյանի հետ նկարեն, որեւէ բան իր հետ կապված ֆիքսեն, ու ես պատրաստ եմ դրանից հետո հրապարակայնորեն ամբողջ Կոնգրեսից ու Հայաստանի Հանրապետությունից ներողություն խնդրել ասածներիս համար։ Ես ազատագրվելուց հետո Ռուբեն Հայրապետյանին չեմ էլ տեսել։ Ամոթ է, երբ մարդուն հենց այնպես փորձում են պիտակավորել։ Հիմա վաղը տեսնեն Ռուբեն Հայրապետյանը չստացվեց, մեկ ուրիշի անունն ի հայտ կբերեն։
Կարդացեք նաև
– Այդուհանդերձ, ի՞նչ հարաբերություններ ունեք նրա հետ։
– Շատ նորմալ, 2004թ.-ին մենք միասին աշխատել ենք ֆուտբոլի ֆեդերացիայում։ Տեսնելու դեպքում շատ նորմալ կբարեւեմ իրեն, Ռուբեն Հայրապետյանը ո՛չ իմ թշնամին է եւ ո՛չ Էլ անգամ Կոնգրեսի։ Նա ՀՀ քաղաքացի է, ով ունի իր անձնական կարծիքն այս կամ այն հարցի վերաբերյալ։ Միգուցե եթե Հայրապետյանը շատ ցանկանար, ես այդ շարժման մեջ չլինեի, եթե ցանկանար… Բայց նման բան չի եղել:
Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Ժողովուրդ»