Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանքի տակ գտնվող Տիգրան Հակոբյանը վատառողջ է

Փետրվար 28,2012 11:21

«Արմենպրեսի» նախկին տնօրեն, Հայաստանում ճանաչված լրագրող Տիգրան Հակոբյանը, որը մեղադրվում է խոշոր չափի յուրացումներ կատարելու համար և այժմ կալանքի տակ է, վատառողջ է: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Հակոբյանի փաստաբան Հայկ Ալումյանը: «Նա սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, մեկ անգամ վիրահատություն է տարել և հիմա փորձում ենք այնպես անել, որ համապատասխան մասնագետները զննեն նրան», -փոխանցեց Ալումյանը:

Ավելի վաղ Panorama.am-ին տված հարցազրույցում փաստաբանն ասել էր, որ Տիգրան Հակոբյանի պաշտպանական կողմը «մեծածավալ փաստաթուղթ» է ներկայացրել նախաքննական մարմին, որտեղ ներկայացված է` երբ, ինչի համար և ինչպես է ծախսվել գումարը, որը վատնելու համար էլ նա մեղադրվում է: Այդ մասով, մեզ հետ զրույցում Ալումյանն ասաց, որ դեռ նորություն չկա, և փաստաթուղթը քննության փուլում է:

Նշենք, որ Տիգրան Հակոբյանը հասարակայնության հետ կապերի կառավարման ոլորտի ճանաչված մասնագետներից է, նախկինում զբաղեցրել է «Հայք» թերթի գլխավոր խմբագրի, Հայաստանի Հեռուստառադիոպետկոմի նախագահի, Արմենպրեսի տնօրենի պաշտոնները: Նա մեղադրվում է ավելի քան 184 մլն դրամ հափշտակելու, յուրացնելու մեջ, նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի «խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը» հատկանիշներով: Տիգրան Հակոբյանի հետ միասին նույն մեղադրանքն է առաջադրվել նաև Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդի մամլո խոսնակ Արման Մուսինյանի եղբորը՝ Վահան Մուսինյանին, որը այժմ հետախուզման մեջ է:

Panorama.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829