Հատված ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արթուր Աղաբեկյանի հետ հարցազրույցից:
– Հրազդանի ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակությունը «մաքուր» ընտրեց իշխանությանը։ Ընտրակաշառքի դեմ ի՞նչ է անելու իշխանափոխության գնացող ՀՅԴ–ն։
– Ես դրա մասին կարդացել եմ մամուլում, քանի որ մեծ հետաքրքրությամբ չեմ հետեւել։ Բայց ձայների բաշխումը երկու թեկնածուների մեջ ինչ-որ տեղ հույս է առաջացնում։ Եթե Հրազդանում իշխող տրամադրություններն իշխող են ողջ երկրում, ապա ՀՅԴ-ն կունենա առնվազն 20 տոկոս ձայն։
– Բայց հայտնի է, որ իշխանություններն այսօրվանից գծագրում են ապագա ԱԺ–ն, եւ կարծեք ՀՅԴ-ի համար 20 տոկոս չի նախատեսվում։
Կարդացեք նաև
– Նրանք առանձին անհատներ են, որոնք իրենց ցանկությունները փորձում են իրականություն դարձնել։
– Դուք չե՞ք հավատում, որ Սերժ Սարգսյանը նման «քարտեզ» կարող է գծել:
– Ես շեշտեցի՝ առանձին անհատներ։ Եթե այդ առանձին անհատների մեջ մտնում է նաեւ իմ ընկեր Սերժ Սարգսյանը, ուրեմն նաեւ նրան է վերաբերվում։ Երբ խոսում էի իմ ընկերների հետ, ասում էին, որ Հրազդանում ձայների մեծ տարբերությամբ հաղթելու են։ Բայց տեսաք՝ ինչ եղավ։
Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ
«Ժողովուրդ»