Այսօր՝ փետրվարի 28–ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 00:10–ի սահմաններում Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ, 49-ամյա Հմայակ Հակոբյանը, վարելով Mercedes C 180 մակնիշի 25 ՍՍ 438 համարանիշի ավտոմեքենան, Արտաշատ քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի միջնամասում բախվել է Արտաշատ քաղաքի բնակիչ, 27-ամյա Արթուր Խուդոյանի վարած «ՎԱԶ 2108» մակնիշի 09 ԼՍ 574 համարանիշի ավտոմեքենային։ Վթարից մեկ ժամ անց առաջին բուժօգնություն ստանալու նպատակով Արտաշատի հիվանդանոց են դիմել Mercedes-ի ուղևորներ, 40-ամյա Եվա Պետրոսյանն ու 46-ամյա Ալվարդ Հակոբյանը։ Վերջիններս աշխատում են Արտաշատի դպրոցում՝ որպես ուսուցչուհիներ։ Փաստի առթիվ ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արտաշատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի տուգանային հրապարակ։