Լրահոս
Օրվա լրահոսը

Քթի վիրահատությունից հետո Սամվել Ալեքսանյանն ուղեղը լավ-լավ մտքեր են գալիս

Փետրվար 28,2012 10:57

Հատված ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հարցազրույցից:

Պարոն Ալեքսանյան, առաջադրվելո՞ւ եք մեծամասնականով։

– Այո։

Որտե՞ղ։

– Յոթերորդ ընտրատարածքում։

Բայց Սերժ Սարգսյանն ասում էր, որ գործարարությունը պետք է

տարանջատվի բիզնեսից։

– Ես բիզնեսով չեմ զբաղվում, նախագահն էլ ինչ ասում է, ճիշտ է

ասում։ Ես իմ պատգամավորական գործունեությամբ եմ զբաղվում, իմ

բիզնեսով էլ իմ կինն է զբաղվում, ինձ էլ իմ կինն է պահում, նույնիսկ

քթիս վիրահատության փողն է կինս տվել։

Ինչու՞ է ձեր քիթը վիրահատելու անհրաժեշտություն առաջացել։

– Դե, միջնապատը ծուռ էր։

Հայաստանու՞մ եք վիրահատել։

– Ոչ, Գերմանիայում։

Բայց մեր պլաստիկ վիրաբույժները լավագույնն են համարվում, ինչու՞ եք արտասահմանում արել, այլ ոչ՝ մեզ մոտ։

– Գործեր ունեի այնտեղ, դրա համար միանգամից արեցի, եկա։

Բա էդ միջնապատը ինչի՞ է ծուռ, հաստատ կռիվ եք արել։

– Չէ:

Բա ինչու՞ չէիք շուտ վիրահատում։

– Էն ժամանակ որ լավ չէի շնչում, մտքերս լավ չէին գալիս, հիմա արդեն լավ օդ է քաշում ուղեղս, նոր, լավ-լավ մտքեր են գալիս։

Աղասի Արշակյանը հայտարարել է, որ թիվ 7 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրվելու է, ինչպե՞ս եք դրան վերաբերվում։

– Օրենքով թույլ է տրվում՝ ով ուզի, կարող է առաջադրվել, նայած ով

կանցնի։

Կարո՞ղ է՝ հաղթեն ձեզ։

– Չէ, հաղթելը՝ չէ։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829