Հատված ԱԺ պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանի հետ հարցազրույցից
– Պարոն Սիմոնյան, արդեն երկու տարի պատգամավոր եք, սակայն ասում են, որ Ձեր ընտրատարածքի բնակիչները Ձեզ չեն ճանաչում։ Քանի՞ անգամ եք
հանդիպել ընտրողների հետ։
Կարդացեք նաև
– Ձեր այդ միտվածությունը, որ ասում եք, թե ընտրողներն այնքան էլ չգիտեն իմ մասին, ես կմերժեի, որովհետեւ մեր հասարակությունն էսօր, ցավոք սրտի, ճանաչում է ոչ այն մարդկանց, որոնց պետք է ճանաչի։ «Կենտրոն» հեռուստաալիքով մի հաղորդում կա՝ «Արդյոք ովքե՞ր են», ես այդ հաղորդումը նայելուց միշտ վատ եմ զգում, որովհետեւ այնտեղ Կոմիտասի նկարն են դնում, ու ասենք, Լեդի Գագայի նկարը. հանրությունր Լեդի Գագային ճանաչում է 90 տոկոս, իսկ Կոմիտասին՝ 5 կամ 10 տոկոս։ Ուզում եմ ասել, որ գնահատման Ձեր այդ չափանիշն էնքան էլ կոռեկտ չի։ Մեկը կարող է խեղկատակություններ անել եւ հայտնի դառնալ, բայց դա չափանիշ չի։ Ես Կենտրոնում շատ ընկերներ, ընտրողներ ու շրջապատ ունեմ, որոնք ինձ ճանաչում են։
Զրուցեց Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ
«Երկիր»