Այսօր՝ փետրվարի 28–ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը շամը 02։00–ի սահմաններում Լոռու մարզի Լորուտ գյուղի բնակիչ, 51-ամյա Վաչիկ Խառատյանը, վարելով «ԳԱԶ 66» մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան, Թումանյան–Լորուտ ավտոճանապարհի 14–րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել ծառին։ Վթարի հետևանքով Վ.Խառատյանը տեղում մահացել է։ Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2–րդ սպայական գումարտակի 5–րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։