ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ է Սելիմի լեռնանցքը`Գեղարքունիքի մարզի հատվածում:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:
***
Փետրվարի 27-ի ժամը 09.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհի երթևեկությունը արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար: Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում, ինչպես նաև 2 տանող կամրջակներով ավտոմեքենաների համար: