Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է այն ոստիկանը, ով վրաերթ կատարելուց հետո դիմել էր փախուստի

Փետրվար 28,2012 00:39

Այսօր՝ փետրվարի 27-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի աշխատակիցները բացահայտել են անցյալ տարի Երևանում տեղի ունեցած վրաերթի մի դեպքը։

Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2011 թվականի հոկտեմբերի 8-ին՝ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սեբաստիա փողոցի թիվ 110 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել 75-ամյա Վազգեն Անդրեասյանին և թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի։

Վ. Անդրեասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Նույն օրը ոստիկանության ՔԳՎ ՃՏՀ քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանի կողմից հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քրօր.–ի 242 հոդվածի 1-ին մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս ) և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով։

Գ. Շամշյանը հայտնում է, որ ՃՏՀ քննության բաժնում պարզվել է, որ վրաերթ կատարողը 29-ամյա Մովսես Հաջյանն է։ Վրաերթը նա կատարել էր իր կողմից վարած «ՎԱԶ 2106» մակնիշի 25 ՕԼ 760 համարանիշի ավտոմեքենայով։ Գ. Շամշյանը հայտնում է, որ Մ. Հաջյանը աշխատում է ՀՀ ոստիկանության համակարգում և հաշվի առնելով այդ հանգամանքը՝ հարուցված քրեական գործը կփոխանցվի Հայաստանի Հատուկ քննչական ծառայություն։ Ավտոմեքենան քննիչ Խ. Սամվելյանի հանձնարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829