Ամերիկյան Foxnews.com կայքը` վկայակոչելով բրիտանական The Sunday Times պարբերականը, վերջերս գրել էր` «Facebook սոցիալական ցանցից խոստովանել են, որ հնարավորություն ունեն կարդալու սոցիալական ցանցերի հավելվածներ ներբեռնած՝ սմարթֆոն օգտագործողների տեքստային հաղորդագրությունները»: Սակայն Business Insider ինտերնետ հրատարակությունը` վկայակոչելով ընկերության ներկայացուցիչներին, հերքել է այն մեղադրանքը, թե Facebook սոցիալական ցանցը հետևում է ինտերնետ օգտատերերի sms –հաղորդագրություններին: Ռուսական Vesti.ru կայքի հաղորդմամբ` Facebook-ից հայտնել են, որ Android գործառնական համակարգով սմարթֆոնների համար նախատեսված իրենց համակարգչային ծրագիրը թույլտվություն է հարցնում sms-հաղորդագրություններ ստեղծելու և կարդալու համար, որն անհրաժեշտ է նոր գործառույթներ փորձարկելու համար: Թե ինչ նորույթների մասին է խոսքը, ներկայացուցիչները չեն հստակեցրել:
Իմացավ` Տիգրանուհի Թասլակյանը