Լրահոս
Օրվա լրահոսը

Հագուստը` ինքնաբավարարման միջոց. Խոսում է հոգեբանը

Փետրվար 27,2012 21:57

«Առաջին բանը, որ ինձ գրավում է կնոջ մեջ, աչքերն են, իսկ հաճախ «գլխից մեծ» ակնոցով տեսնելը ուղղակի տհաճ է … դեմ չեմ բարձրակրունկ կոշիկներին, բայց գուցե հագնեն նրանք, ովքեր կարողանում են քայլել. տհաճ է, երբ տեսնում ես ծուռումուռ, հազիվ քայլող մեկին,այդպես փչանում է տպավորությունն ու հետաքրքրությունը: Չեն գրավում կարճ շորտերը նաև, ճիշտ է , գեղեցիկ են երբեմն, բայց գոնե դրանք չհասնեն լողազգեստի չափերի, հակառակ դեպքում՝ տղամարդու հետքրքրությունը որքան արագ մեծանում է, այնքան ավելի շուտ կորում է» ,- ասում է 20-ամյա Կարենը :
«Ինձ կարելի է տեսնել տարբեր ոճերում, բայց հիմնականում հարմար եմ զգում սպորտային, ազատ ոճի մեջ, ինչի համար էլ արժանանում եմ շրջապատի «քննադատություններին», թե աղջիկը պետք է լինի մեծ մասամբ շրջազգեստով, քայլի ուղիղ ու միշտ հիանալի տեսք ունենա: Շրջազգեստներ քիչ եմ կրում, հիմնականում հագնում եմ տաբատ, կեդեր, մի փոքր շպարվում եմ ու դուրս գալիս՝ պարզապես հանգիստ քայլելու, ուղիղ քայլողն ուղիղ էլ կքայլի ` անկախ նրանից, թե ինչ զգեստ է կրում»,- ասում է 18-ամյա Աննան :
Ասում են` սպորտային հագնվող մարդիկ հիմնականում մտազբաղ են , հետաքրքրասեր, իսկ դասականն ավելի ֆորմալ է, հստակ, որոշ չափով նաև նպատակասլաց: Հնարավոր է նաև , որ սպորտային ոճի մարդիկ կարողանում են արտահայտել իրենց հույզերը տարբեր ձևերով, դասականը ` կաղապարված ու սառը որոշումներով է հագեցած, իսկ կարճությունը պարզապես վստահություն ձեռք բերելու ճանապարհ կարող է լինել :
Հոգեբան Մարինե Հովհաննիսյանի բնութագմամբ .«Մարդ իր ներքին անբավարարվածությունը և նույն հաջողությամբ , բավարարվածությունը կարող է արտահայտել հագուստի , զարդերի կամ այլ աքսեսուարների միջոցով: Դա կարող է պաշտպանական մեխանիզմ լինել շրջապատի կարծիքից կախվածություն ունեցողների համար: Եթե մի քանի տարի առաջ ավելի շատ հակվածություն կար նրան, որ մարդու կերպարը լիովին արտացոլում է իր ներքինը, ապա հիմա դա միանշանակ չէ: Մանավանդ երիտասարդների շրջանում ինքնահաստատման խնդիր կա , և եթե կա հոգևոր պահանջմունքների ոչ լիարժեք բավարարում, դա կարող է ծածկվել հագուստով և այլն բաներով: Նրանք, տեսնելով կամ կրկնօրինակելով ֆիլմերի դերասաններին, ցանկանում են ցույց տալ, որ դա հենց իրենցն է, այնինչ  այդ ամենը շատ հաճախ չի համապատասխանում իրենց ներաշխարհին»:

Գայանե Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829