«Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում այսօր սկսվեցին եւ վաղը կշարունակվեն ԵՄ եւ ՀՀ միջեւ բանակցությունները` վիզաների տրամադրման ընթացակարգը դյուրացնելու, ինչպես նաեւ`Եվրոպական միության և Հայաստանի միջև անօրինական միգրանտների ռեադմիսիայի վերաբերյալ։ Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերը ուժի մեջ կմտնեն միաժամանակ։
ԵՄ-ի կողմից բանակցում էին Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները, Հայաստանի կողմից` ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչները` փոխնախարար Զոհրապ Մնակացանյանի գլխավորությամբ:
Թե որքան կտեւեն այդ բանակցությունները` հայտնի չէ, ժամանակցույց, որպես այդպիսին, չկա, սակայն պարոն Մնացականյանը հույս հայտնեց, որ բանակցությունները «տարիներ» չեն տեւի: Ներկայումս հետխորհրդային երկրներից արդեն Ուկրաինան, Վրաստանը, Ռուսաստանը եւ Մոլդովան Եվրոմիության հետ կնքել են վիզաների դյուրաման եւ անօրինական միգրանտների ռեադմիսիայի համաձայնագրեր:
Ի վերջո, ի՞նչ է նշանակում վիզաների դյուրացում եւ ռեադմիսիա: Սահմանումը հետեւյալն է.
Կարդացեք նաև
– ավելի ցածր վիզաների համա գանձվող վճարներ բոլոր քաղաքացիների համար,
– վճարների վերացում որոշ քաղաքացիների համար (օրինակ՝ ընտանիքի անդամներ և կենսաթոշակառուներ),
– դիմումների ուսումնասիրման առավելագույն 10 օրացույցային օրվա ժամկետ,
– օժանդակ փաստաթղթերի պարզեցված պահանջներ,
– որոշ կատեգորիաների համար բազմակի մուտքի վիզաների ավելի շատ տրամադրում (օրինակ՝ գործարարներ),
– դիվանագիտական անձնագրերի առանց վիզաների պահանջի վերացում և
– ավելի լավ շարժունակություն անվտանգ և լավ կառավարվող միջավայրում։
-Ռեադմիսիայի համաձայնագիրը երկկողմանի պարտավորություններ է սահմանում ստորագրող կողմերի համար ընդունելու իրենց քաղաքացիներին և նաև, որոշ պայմաններում, երրորդ երկրների քաղաքացիներին և առանց քաղաքացիության անձանց, որոնք այլ կողմի տարածքում անկանոն իրավիճակում են գտնվում։
Դրանք մանրամասն սահմանում են նաև այս գործընթացի գործնառական և տեխնիկական չափանիշները