Մենք` փետրվարի 24-26-ը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության, «Հասարակական խորհուրդ» ԵՄՀԿ-ի նախաձեռնությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ Ծաղկաձորում կազմակերպված խորհրդաժողովի մասնակից խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական կազմակերպությունների երիտասարդական թևերի և երիտասարդական, հասարակական-քաղաքական շարժումների ներկայացուցիչներս, քննարկելով երիտասարդության ներգրավվածությունը և կշիռը քաղաքական գործընթացներում և պատրաստակամություն հայտնելով կազմակերպել նմանատիպ քննարկումներ և այլ միջոցառումներ` հանդես ենք գալիս հետևյալ հայտարարությամբ.
Մենք` ներքոստորոգրյալներս, անհրաժեշտ ենք համարում`
- Խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի երիտասարդական թևերի և երիտասարդական, քաղաքական-հասարակական շարժումների շրջանակներում հանդուրժողականության մթնոլորտի ձևավորում,
- Համատեղ ջանքերի մեկտեղում երիտասարդության քաղաքական առողջ մշակույթի ձևավորման գործում,
- Արդար ընտրությունների անցկացման և ընտրակեղծիքների դեմ պայքարի գործում համատեղ և գործնական քայլերի ձեռնարկում,
- Քաղաքական հայացքների հետևանքով երիտասարդների հետապնդումների դատապարտում և նրանց իրավունքների պաշտպանության գործում համատեղ աշխատանքների իրականացում,
- Քաղաքական գործընթացներում, մասնավորապես առաջիկա խորհրդարանական ընտրություններում երիտասարդության դերի բարձրացում:
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության Հայաստանի երիտասարդական միություն
Կարդացեք նաև
«Հայազն» միության երիտասարդական կառույց
Հայաստանի ժողովրդական կուսակցության երիտասարդական խորհուրդ
Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպություն
Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության «Արմենակ Եկարյանի» ակումբ
«Բարգավաճ Հայաստան»կուսակցության երիտասարդների միություն
« Միասին» երիտասարդական շարժում
«Հասարակական խորհուրդ» երիտասարդ մտավորականների հասարակական կազմակերպություն
«Հիմա»նախաձեռնություն
«Հայոց Համազգային Շարժում» կուսակցության Երիտասարդական միություն
«Օրինաց Երկիր» կուսակցության երիտասարդական միություն
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության երիտասարդական միություն
«Ժողովրդի Իշխանություն» հասարական-քաղաքական նախաձեռնության երիտասարդական թև