Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն կկանխի՞ ավտոբուսներով ընտրողներին տանել-բերելը

Փետրվար 27,2012 16:16

Կարեւորը հասարակության քվեի բովանդակությունը հիմնավորված լինի, իսկ թե այն՝ քաղաքացին համամասնական թե մեծամասնական ընտրակարգով կտա՝ արդեն կարեւոր չէ. այսօր «Արցախ» ակումբում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի հետ բանավեճի ժամանակ ասաց ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը: Տիկին Ալավերդյանն էլ զարմացած հարցրեց. «Դուք բացարձակապես չե՞ք տեսել այն բացասական երեւույթները, որ լինում են հենց մեծամասնական ընտրությունների ժամանակ: Եթե չեք տեսել, վատ է , որովհետեւ բոլորը տեսել են, եթե տեսել ու չեք կարողացել կանխել, դա էլ է վատ»:

Տիկին Ալավերդյանի խոսքերով, փորձը ցույց է տվել, որ մեծամասնականով առաջադրվող պատգամավորների մեծ մասն առաջարկում է ՀՀԿ-ն ու հետագայում էլ այդ պատգամավորները ընդգրկվում են «Բարգավաճ Հայաստան» կամ Հանրապետական կուսակցություն. «Մեծամասնականը դա 5 տարի նախընտրական կաշառք է, այն ինչ անում է պատգամավորը 5 տարի իր ընտրատարածքի համար… սիստեմատիկ բնույթի կաշառք, ինչպես նաեւ բոլոր այն միջոցառումները, որ իշխանական կուսակցություններն անում են բարեգործության անվան տակ»:

«Ժառանգության» պատգամավորը պարոն Զաքարյանից խնդրեց ցույց տալ՝ ինչպե՞ս են կանխելու կաշառք բաժանելը, ավտոբուսներով մարդկանց քվեարկության բերելու ավանդական մեթոդները: Պարոն Զաքարյանն էլ ասաց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ապահովելու են ընտրություների թափանցիկությունը: Տիկին Ալավերդյանը հակադարձեց, թե այս անգամ էլ թափանցիկ չեն լինելու, որովհետեւ իշխանությունները մերժեցին իրենց առաջարկությունները, որոնք իսկապես թափանցիկ էին սարքելու ընտրությունները. «Մատը թաթախելը առաջարկեցինք, ասացիք՝ ամոթ է, իսկ կեղծելը ամոթ չէ՞: Ես, բանակի ջատագովը լինելով, մերժում եմ, որ ընտրություններին զինվորներին մի քանի ընտրատարածք են տանում»: Պարոն Զաքարյանը համոզեց, որ տիկին Ալավերդյանի թվարկած խնդիրների լուծման համար հասարակությանը քաղաքական հասունություն է պետք: Ի պատասխան, տիկին Ալավերդյանն ասաց, որ հասարակությունն ավելի հասուն է, քան կառավարությունը եւ իշխանությունը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829