Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրանտ Մարգարյանն ընկերություն է անում Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների հետ (Տեսանյութ)

Փետրվար 27,2012 16:05

ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանն իր որդու` Մխիթարի հարսանիքին` սրանից մոտ 2.5 տարի առաջ, հրավիրել էր քաղաքական ողջ վերնախավին: Հարսանիքին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները, այդ թվում` Վարդան Օսկանյանը: Այսօր Aravot.am-ը պարոն Մարգարյանից հետաքրքրվեց` դուք մինչեւ հիմա էլ նրանց հետ ջե՞րմ հարաբերություններ եք պահպանում. «Այո, վերջապես այդ մարդկանց հետ միասնական կյանք ենք ունեցել: Բացի քաղաքական պայքարը նաեւ ընկերություն ենք ունեցել: Ես մասնակցել եմ իրենց ընտանիքի ուրախությանը, իրենք էլ մասնակցել են՝ իմ: Ես չեմ կարծում մենք այնքան պետք է գռեհիկացնենք մեր կյանքը, որ քաղաքականությունը այդպես չարությամբ անդրադառնա մեր անձնական կյանքին»:

Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ Հրանտ Մարգարյանը հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ թեմայի շուրջ են իրենք խոսել: Պարոն Մարգարյանը պատասխանեց, որ վերջին անգամ իրենք հանդիպել են մոտ 1 շաբաթ առաջ` նախագահականում եւ խոսել են ընտրությունների, արտաքին քաղաքականության, ղարաբաղյան հարցի, հայ-թուրքական հարաբերությունների մասին: Լրագրողները փորձեցին ճշտել արդա՞ր ընտրությունների շուրջ եք խոսել, պարոն Մարգարյանը ծիծաղեց. «Չէ, խոսել ենք ընտրությունների կեղծման շուրջ»: Պարոն Մարգարյանը վստահեցրեց, որ իրենք հանդիպում են միայն վիճելու, վիճաբանելու նպատակով. «Հանդիպում-բանակցությունն այդտեսակ հանդիպում չի: Մենք վերջապես այս պետականության հետ արտաքին քաղաքականության առումով համագործակցում ենք: Եթե Ղարաբաղի, Սումգայիթի հարց է բարձրացվում, եթե մեր երկիրը տնտեսապես նեղը դնելու խնդիր է ստեղծվում, մեր երկրի համար հնարավորություններ ստեղծելու խնդիր է ստեղծվում, մենք աշխատանք ենք տանում»:

Հրանտ Մարգարյանը մի գաղտնիք բացեց լրագրողներին. «Բոլորն են հանդիպում,մենակ չեն համարձակվում ասել, որ հանդիպում են »: Լրագրողները հետաքրքրվեցին, ինչո՞ւ չեն համարձակվում, Սերժ Սարգսյանի հետ հանդիպելն այդքան ամո՞թ է՝ նա պատասխանեց. «Որովհետեւ անկեղծ չեն ժողովրդի հետ»:

Խոսելով համամասնական ցուցակից եւ երիտասարդներին ներգրավելուց` պարոն Մարգարյանն ասաց, որ ըստ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի, ինքը երիտասարդ սերնդի ներկայացուցիչ է. «Եթե ես երիտասարդ սերնդի ներկայացուցիչ եմ, մնացածն ինձնից ավելի երիտասարդ են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829