Լրահոս
Օրվա լրահոսը

Միմյանց խանդում են անգամ քույրերը. Հոգեբանի կարծիք

Փետրվար 27,2012 15:44

«Փոքր ժամանակ մեր վեճի պատճառը շոկոլադն էր, այժմ` լավ աշխատանքն ու զգեստները: Շատերից եմ լսել, երբ ասում են. «Ինչ երջանիկ ես դու, որ քույր ունես». դրանում իսկապես մեծ ճշմարտույուն կա, սակայն կան նաև բացասական կողմեր: Չեմ կարող միշտ հանդուրժել քրոջս արարքները ու ես էլ, իմ լեզվին ազատություն տալով՝ ընկնում եմ նրա հետ «թունդ» վեճի մեջ: Իսկ երբ նա ինչ-որ հաջողության է հասնում, բնականբար ուրախանում եմ, բայց այդ զգացումին հաջորդում է ևս մեկը` մի բան, որը չեմ կարողանում բացատրել ու չեմ ուզում ընդունել: Չեմ հասկանում՝ դա ի՞նչ է ու չեմ էլ ուզում մտածեմ, որ դա կարող է խանդ լինել»,- խոստովանում է 24-ամյա Զառան:
Ըստ Դոբերա Տանենի`«Դու միշտ մայրիկի սիրելին ես» գրքի որոշ մայրեր, գիտակցելով, որ խանդը վատ հատկանիշ է, անուշադրության են մատնում այն` չմտածելով, որ դա կարող է ազդել երեխաների հարաբերությունների վրա: Սակայն ինչպես հավաստիացնում է Տանենը՝ խանդը վերլուծելը կարող է դրական ազդեցություն ունենալ երեխաների վրա` օգնելով կառուցել ամուր հարաբերություններ ողջ կյանքի համար: Նույն էմոցիաներն առաջանում են նաև եղբայրների հարաբերություններում, ի տարբերություն քույրերի, որոնք թաքցնում են իրենց զգացմունքները , տղաները բարձրաձայնում են դա և արագ հասկանում իրար ու հարթում վեճը:

Այս հարցին հոգեբան Կարինե Հովհաննիսյանն այսպիսի բացատրություն է տալիս. «Նույնիսկ ամենահամերաշխ երեխաների միջև նման զգացում ծագում է և դա նորմալ է ու անխուսափելի: Խանդը հենց ծննդյան օրից է ուղեկցում երեխաներին: Դրանից ազատվելու միակ միջոցը այն է, որ պարզեք պատճառները և դրանից ավելի հեշտ ձեռբազատվելու ուղիներ կգտնեք»:
Փորձագետները փաստում են, որ խանդն ամենամեծ մոտիվացիոն գործոններից է: Կանայք սիրում են համեմատվել քույրերի հետ և ենթագիտակցորեն միշտ ձգտում են առաջ անցնել նրանցից: Հատկապես սա տեսանելի է աշխատավայրում: Մրցող երեխաները ավելի ջանասիրաբար ու նպատակասլաց են առաջ գնում. չէ՞ որ միշտ էլ հաճելի է գիտակցել, որ ինչ-որ բան քեզ մոտ ավելի հեշտ ու արագ է ստացվում, քան մեկ ուրիշի, եթե անգամ նա քույրդ է…

Սոսե Մուրադյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829