Slaq.am-ն այսօր հրապարակել էր, որ «Երևանի Կենտրոն համայնքի ընտրատարածքներից մեկում իր թեկնածությունը կառաջադրի «Նուշիկյան» ասոցիացիայի նախագահ Գարեգին Նուշիկյանը: Հայտնի է, որ նույն ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրելու նաև ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Հիշեցնենք, որ Նուշիկյանը զբաղվում է գործարարությամբ, տնտեսագիտության թեկնածու է, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի նախագահության անդամ է: Հայտնի է, որ Գ.Նուշիկյանը նաև խնամիական կապեր ունի Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ»:
«Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս են վերաբերվում այս հնարավոր առաջադրմանը՝ «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը պատասխանեց. «Խաչատուր Սուքիասյանն այս պահին գտնվում է Չինաստանում, եւ մոտակա օրերս կվերադառնա Հայաստան: Ինչ վերաբերում է այս թեկնածության առաջադրմանը, եթե իշխանության թեկնածուն Գարեգին Նուշիկյանն է, ապա մենք շատ ուրախ ենք եւ գոհ»: