Լրահոս
Օրվա լրահոսը

Մարինե Պետրոսյան. Սատանիստին լուրջ կվերաբերվեին, եթե ՀՀԿ-ական լիներ

Փետրվար 27,2012 15:22

Այսօր  «Հայելի» ակումբում տեղի ունեցավ «Բնապահպանական խնդիրները եւ բլոգերի սատանիստական հայտարարությունները,  արձագանք՝ արձագանքին՚ թեմայով բանավեճ-քննարկում, որին մասնակցում էին Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը, բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը եւ բլոգեր, ազատ լրագրող Բայանդուր Պողոսյանը:

Վերջինիս Աստծո դեմ արված հայտարարությունները տեղիք տվեցին թեժ քննարկումների:

ՙՍատանան հրաժարվեց խոնարհվել Աստծո առաջ եւ ես մարդ եմ, որը նույնպես հրաժարվում է խոնարհվել ցանկացած Աստծո առաջ: Շատերը այդ ուղղությամբ աղմուկ են բարձրացնում, եւ ինձ անվերջ դատապարտում, ես ընդհանրապես պաշտամունքից զուտ անձնավորություն եմ: Չարի մարմնացումը սատանան չէ, Աստված էր, ով սպանեց 2 միլիոն մարդու, նկատի ունեմ ջրհեղեղը, որի մասին շատերը մոռանում են: Այնպես որ, գայլի անունը դուրս եկավ, աղվեսը աշխարհը քանդեց: Ես իմ գաղափարը չեմ թաքցնում, ես ՀՀ քաղաքացի եմ եւ պաշտպանում եմ Մաշտոցի այգին, իսկ դուք իրավունք չունեք ինձ անվանել անգրագետ, եթե այստեղ անգրագետ մարդ կա, ապա դա դուք եք, պարոն Դեւրիկյան՚,- Գրականության ինստիտուտի փոխտնօրենին ասաց Բայանդուրը:

Ի պատասխան բլոգերի խոսքերի՝ Վարդան Դեւրիկյանը նշեց.

ՙՁեր ասածներն են անգրագիտություն, կա՞ արդյոք այնպիսի ժողովուրդ, որ ընդունի սատանային, որպես բարի կերպար: Մաշտոցի այգի գալիս եւ պայքարում են անկախ գաղափարի, շահի, մասնագիտության , պաշտոնի տեր անձինք, ես դե՛մ չեմ, ուղղակի մեր հասարակությունը պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես կընդունի այս նախընտրական շրջանում իրեն սատանիստ հայտարարող մարդուն: Նախընտրական շրջանում ձեր նմանները փորձում են ձայներ որսալ՚:

Պարոն Դեւրիկյանը մոլորյալ անվանեց Բայանդուր Պողոսյանին ու ասաց, որ  նրա պարագայում կա փրկություն, իսկ  Մարինե Պետրոսյանի դեպքում՝ ոչ: Պատճառն էլ այն էր, որ բանաստեղծուհին Բայանդուրի մասին ասել էր, թե նա ոճրագործություն չի անում, եւ ընդամենը տարբերվում է ուրիշներից:

«Դուք սատանիստին լուրջ կվերաբերվեիք այն ժամանակ, եթե նա հանրապետական լինե՞ր: Բայանդուրի հետ ծանոթացել եմ Մաշտոցի այգում, բլոգում նույնպես կարդացել եմ իր սկզբունքների մասին, ինչը եւս ինձ հետաքրքրեց: Իր տեսակի հայտնվելը շատ թանկ բան է, միտք է շարժում եւ նրա նմանները ազգի զարգացման համար ամենակարեւոր մարդիկ են: Որպես հեղափոխական դեմք, Բայանդուրը իր տեսակով կարեւոր է: Ցանկացած մարդու մեղադրում են, սակայն ոչ ոք դրա  իրավունքը չունի: Մեր այս շարժումների շնորհիվ է, որ այսօր քաղաքապետը սովորել է հասարակության հետ խոսել՚,- բոլորին դիմեց  Մարինե Պետրոսյանը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829