Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ժողովրդի մեծ մասը գիրք չի սիրում»

Փետրվար 27,2012 15:23

Երևանը 2012 թ.-ին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուց հետո, սկսվեցին իրականացվել միջոցառումներ, որոնց նպատակներից մեկն էլ հասարակության շրջանում ընթերցանության նկատմամբ սեր արթնացնելն էր: Ակնհայտ է, որ գիրքը սիրող մարդկանց թիվը զգալի նվազել է: Ինչպես ասում է տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը` «Մարդիկ հիմա գրքի փոխարեն sms են կարդում, ու գնալով անգրագետ դառնում»: Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Վահան Խաչատրյանի խոսքով էլ` «Երևանում խորհրդային տարիներին կար շուրջ 60 գրախանութ, մինչդեռ այսօր մնացել է շուրջ 15-ը: Ինչ վերաբերում է հրատարակչություններին, ապա դրանց թիվը մի քանի անգամ աճել է»:  Վերջերս Խնկո Ապոր անվան գրադարանում կազմակերպված գրքի 8-րդ տոնավաճառ ցուցահանդեսին իրենց գրքերն էին ներկայացրել «Էդիտ պրինտ», «Անտարես», «Զանգակ» և այլ հրատարակչություններ: Գրքերը շատ էին ու բազմազան, բայց մարդկանց թիվը գրադարանում բավականին քիչ էր: «Մեր ժողովրդի մեծ մասը գիրք չի սիրում» իր դժգոհությունն է հայտնում «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, միևնույն ժամանակ անկեղծանում է, որ ցուցահանդեսներին մասնակցելիս հրատարակչությունների նպատակը ոչ թե մարդկանց մեջ սեր արթնացնելն է, այլ դրանից շահույթ ստանալը, «Հրատարակիչները հավաքվել են այստեղ, ու ցուցադրում են իրենց նոր տեսականին որպեսզի ունենան շահույթ, իսկ եթե հրատարակիչների շահը համընկնում է հասարակության շահի հետ` դա համագործակցության լավագույն տարբերակն է: Մի հավատացեք այն մարդկանց, ովքեր ասում են ընթերցանությանը նպաստելու համար են գիրք հրատարակում», – ասում է հրատարակչության տնօրենն ու ավելացնում` «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք է դարձել, պետք է ամեն ինչ այլ լիներ, բայց հրատարակչություններն ավելի լավ են պատրաստվել, քան գնորդները»:

 

 Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829