Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Դանիելյան. «Ինձ շներն էլ են արդեն ճանաչում, ես PR-ի՞ խնդիր ունեմ» (ձայնագրություն)

Փետրվար 27,2012 15:13

Դերասան Սերգեյ Դանիելյանը, որը վերջերս արվեստագետների ու շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչների հետ միացել էր Մաշտոցի պուրակում կրպակների տեղադրման դեմ պայքարող ակտիվիստներին՝ Aravot.am-ին ասաց, որ լուրջ չի վերաբերում ՀՀԿ անդամ Մենուա Հարությունյանի հայտարարությանը, թե նրանք այգի էին գնացել շոու սարքելու: « Քաղաքական գործիչների մասին բազմիցս արտահայտվել եմ, չեմ ուզում նորից արտահայտվել, ինչ-որ մեկին ասում եմ՝ սաղ վիրավորվում եմ: Բոլորին չի վերաբերում, բայց քաղաքական գործիչը էսօր կա, վաղը չկա: Իրանք այսօր կան, վաղը՝ չկան»: Նրա խոսքերով, ինքն ու այգի այցելած իր գործընկերները քաղաքում հայտնի մարդիկ են ու իրենց ցույց տալու խնդիր չունեն.

 «Ինձ շներն էլ են արդեն ճանաչում, ես PR-ի՞ խնդիր ունեմ: Քաղաքական գործիչը գուցե PR-ի խնդիր ունի, որովհետեւ նրան ճանաչում են միայն իր կուսակիցները: Մենք չունենք նման խնդիր, մեր հարցը ուրիշ կերպ ենք բարձրացնում»:

Դերասանն անդրադառնալով պարոն Հարությունյանի տեսակետին, թե այգի այցելած որոշ շոու բիզնեսի ներկայացուցիչների հումորների հասցրած վնասն ավելի մեծ է քան այն երկու ծառը, որը նախատեսված է կտրել այգում, ասաց. «Սիրողական ու տհաս մարդը կարող է մտածել, որ մեր ակցիան ավելի մեծ վնաս տվեց, քան այն երկու ծառը, որ կտրվելու են»:

Ինչ վերաբերում է այն կարծիքին, թե այգին կրպակներից պահելու համար ակտիվիստների պայքարն իրենց ստացած դրամաշնորհների արդյունքն է, դերասանը նկատեց. «Այդ խոսքերին լուրջ չեմ վերաբերում, նրանք ապատեղեկացված … ես ոչ մի գրանտներից խաբար չեմ, մինչեւ մի բան հստակ չիմանամ չեմ ասի: Այդ երեխեքի դեմքերին նայելով կհասկանաս, ոչ մի շահ չունեն կամ էլ չգիտեմ, երեւի լավ դերասաններ են, չենք հասկանում; Եթե այս պայքարը արդյունքի էլ չհասնի, գոնե նախադեպը կա, որ մարդիկ կարող են ինչ-ինչ հարցերի շուրջ կարծիք հայտնել, ցանկալի կլիներ, արդյունքի հասնեինք: Կարծեմ քաղաքապետն էլ է ուզում արդյունքի հասնել»:

Sergey Danielyan

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829