Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Արթուր Իշխանյան. Իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում գիտության զարգացման համար

Փետրվար 27,2012 14:49

«Հայաստանում գիտության ոլորտում կուտակվել են շատ խնդիրներ: 27.000 գիտաշխատողներից այստեղ մնացել են 5000-ը»,- այսօր «Գոլդեն Թյուլիպ» հյուրանոցում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Արթուր Իշխանյանը: Գիտնականը մտավախություն ունի , որ կարող ենք կորցնել տարիների ընթացքում Հայաստանի ձեռք բերած գիտական դիրքն ու ավանդույթները: Նրա փաստմամբ, խնդիրները շատ են, թեկուզ հենց գիտական սարքերի ու տեխնիկայի ներկրման ու մաքսազերծման հետ կապված դժվարությունները, գիտնականների ցածր աշխատավարձերը:

Պարոն Իշխանյանի կարծիքով իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում, չեն խթանում գիտության զարգացմանը. «Իշխանությունը հայտարարում է, որ գիտությունն է երկրի ներուժը, բայց իրենց արածը չի համընկնում ասածին»:

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման բարձրացում».- Ֆեյսբուքյան նախաձեռնության անդամ Տիգրան Հարությունյանն էլ հայտարարեց, որ ՀՀ. նախագահի տրամադրած 100 միլիոն դրամը ծախսվելու է Հայաստանում եւ արտերկրում կոնֆերանսների կազմակերպման, մասնակցության, գիտական ծրագրերի աջակցման եւ հայ հայտնի գիտնականների անունով մրցանակներ տրամադրելու վրա:

Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիուտի բակալավր Հայկ Իշխանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե ցանկանում է որ ԳԱԱ խորհրդի նիստերին ներկա լինեն լրագրողներ, նիստը տեսագրվի, ցուցադրվի, որպեսզի պարզ լինի՝ ով ով է:

Արթուր Իշխանյանն էլ իշխանություններից պահանջեց գիտությանը տրամադրվող ֆինանսների ավելացում ու դրանց արդյունավետ կառավարում, նաեւ՝ մասնավոր անձանց աջակցում:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829