Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերսկսվեց ՀԱԿ 7 ակտիվիստների նկատմամբ հարուցված գործից անջատված 4-ի մասով դատաքննությունը։
«Ա1+»-ի լրագրողը դատարանից հաղորդում է, որ ցուցմունք տալու նպատակով այսօր դատարան է ներկայացել Ոստիկանության ավագ օպերլիազոր Կարեն Հովսեփյանը։
Կարեն Հովսեփյանը դատարանին հայտնել է, որ դեպքի հետ կապված շատ տհաճ հիշողությունների եւ այն պատճառով, որ արդեն 7 ամիս է անցել եւ ինքը միջադեպը «գլոբալ է հիշում» ու մանրամասներ չի հիշում, խնդրել է հրապարակել իր նախաքննական ցուցմունքները եւ իրեն ազատել դատարանում ցուցմունք տալու անհրաժշտությունից։
Գործով ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը ոստիկանին հարցրել է՝ արդյո՞ք իր նկատմամբ կիրառված բռնությունը նույնպես տհաճ հիշողության մի մասն է։
Կարդացեք նաև
Ոստիկանը չքմեղացել է թե. «Ես քեզ մատով չեմ կպել», որին ի պատասխան Տիգրան Առաքելյանը հիշեցրել է. «իհարկե, Դուք ինձ մատով չէ, ոտքով եք կպել»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ