Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի իրականացրած քարոզչության կապակցությամբ դիմել է ԿԸՀ-ին

Փետրվար 27,2012 13:37

լուսանկարը՝ Tert.am-ից

ՀՊԱԿ ղեկավար Ռուբեն Թորոսյանն այսօր հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Փետրվարի 25-ին ՀՀ Վարչապետը, խախտելով ՀՀ օրենդրության պահանջները, ՀՀԿ օգտին քարոզչություն է իրականացրել օգտագործելով հսկայական պետական միջոցներ (նախարարներ, մարզպետ, դահլիճ, խոստումներ կառավարության անունից և այլն), այսինքն, ծառայողական (պաշտոնեական) իր դիրքն օգտագործել է հօգուտ կուսակցական շահերի:

Որպես հետևանք, խախտվել է ՀՀ քաղաքացուս հավասար ընտրական իրավունքը:

 2012-ի «օրինական» ընտրություններում խախտումների սկզբի մասին այսօր բողոք ենք ներկայացրել ԿԸՀ»:

Հաղորդմանը կից ներկայացված են պնդումն ապացուցող հրապարակումներ՝ մասնավորապես, «Ռադիոլուր»-ից, որտեղ Արարատ կատարած այցի մասին նշված է. «Կառավարության ղեկավարը նաև ընդգծել է, որ ՀՀԿ- ն իշխող կուսակցություն է, ԱԺ- ում մեծամասնություն են կազմում, կոալիցիոն գործընկերների հետ ձևավորել են կառավարություն, ինչը նշանակում է, որ պարտավոր են իրենց ընտրողներին ներկայացնել նախորդ հինգ տարիներին կատարված աշխատանքները։

Արարատի մարզի բնակիչներին հուզող հարցերը տարբեր էին`ոռոգման համակարգի արդիականացում, հիպոթեքային վարկերի մատչելիություն, տարածքների համաչափ զարգացում: Երիտասարդներն անհանգիստ են` գյուղական վայրերը դատարկվում են, բնակիչները կամ Երևանում են աշխատանք փնտրում, կամ էլ, որ ավելի վատ է, մեկնում են արտերկիր:

 Բարձրացված հարցերին տեղյակ են նաև կառավարությունում: Ներկայացված բոլոր հարցերին շուտափույթ լուծումներ խոստացան: Վարչապետը խոստացավ ամեն ինչ անել, որ կյանքը գյուղերում հարմարավետ դառնա»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել