Քվեարկության օրը ՀՀ տարածքից դուրս գտնվելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց (անկախ սեփականության ձևից) արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012թ. մայիսի 6-ի համամասնական ընտրակարգով ընտրություններին` քվեարկելով էլեկտրոնային /համացանցային/ եղանակով:
Նշված իրավաբանական անձանց գործադիր մարմնի ղեկավարները (տնoրեն, գլխավոր տնoրեն, նախագահ և այլն) արտասահմանում տեղակայված իրենց ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների ցուցակը ներկայացնում են ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (հասցե` Մաշտոցի 13Ա) մինչև 2012 թվականի մարտի 17-ը:
Ներկայացվող ցուցակում նշվում է`
ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը (հաշվառման փաստաթղթերում առկայության դեպքում),
Կարդացեք նաև
ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,
արտերկրում բնակության վայրը (պետությունը, քաղաքը),
անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը:
Ներկայացվող ցուցակին կցվում են`
իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը,
արտասահմանում տեղակայված ներկայացուցչության ստեղծման փաստաթղթերը:
Ցուցակը ներկայացվում է իրավաբանական անձի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով (եթե առկա է):
Նշված ցուցակները ներկայացվում են նաև էլեկտրոնային կրիչով` Microsoft Excel (Մայքրոսոֆթ Էքզել) տարբերակով:
ՀՀ ԿԸՀ մամուլի հաղորդագրություն