Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանը չի՞  գնահատում իր ստորագրությունը

Փետրվար 27,2012 12:21

«Մարդու Իրավունքների Պաշտպանության Երևանյան կենտրոն» ՀԿ-ն ի դեմս նախագահ Սուրեն Իսկանդարյանի, «Մեր իրավունքների սահմանները» ՀԿ-ն ի դեմս նախագահ Հասմիկ Սահակյանի և «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿ-ն ի դեմս Ալինա Դերձյանի հայտարարում են, որ հետ են վերցնում իրենց ստորագրությունները Մարդու իրավունքների պաշտպանի հետ ստորագրած հուշագրից:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և բռնության, խոշտանգումների ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրավված մի շարք հասարակական կազմակերպությունների միջև 2011 թվականի հունիսի 4-ին ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, քանի որ կողմերը կիսում են նմանատիպ առաքելություններ և ցանկանում են համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող` բռնության, խոշտանգումների ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում, որպեսզի բարձրացնեն նշված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտի զարգացմանն ուղղված իրենց ջանքերի արդյունավետությունը:

Գաղափարն ինքնին շատ հետաքրքիր ու արդյունավետ գործունեություն էր ենթադրում երկու կողմերի համար էլ, քանի որ ՀԿ-ներին առաջարկվում էր Մարդու իրավունքների պաշտպանին հասանելի մեխանիզմների օգտագործման հնարավորություն: Հուշագիրը ստորագրելու համար հրավիրված Ֆորումի ընթացքում իր խոսքում Կարեն Անդրեասյանը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանը պետք է այնպիսի մարդ լինի, ում գործունեությանն օգնող գործոնը կլինի նաև անձնական խարիզման: Ենթադրվում է, որ նա դրանով ուզում էր ասել, որ կօգտագործի իր անձնական որակներն օգտակար լինելու ընդհանուր նպատակին: Գուցե մյուս ոլորտներում Մարդու իրավունքների պաշտպանն այլ մոտեցում է ցուցաբերում, բայց մենք առիթ ունեցանք հանդիպելու հակառակ երևույթին:

Ստորագրված հուշագիրը ենթադրում էր որոշակի ժամկետներ, որի ընթացքում պետք է սկսվեին նախագծերի մշակումները և իրականացումը: Սակայն առ այսօր որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվել Պաշտպանի գրասենյակի կողմից: Ավելին, անպատասխան են թողնվել հուշագիրը ստորագրած անձանց հեռախոսազանգերը, որոնք բյուրոկրատական մեքենան գուցե չի էլ հասցրել պարոն Անդրեասյանին: Դրանով իսկ խախտվել է հուշագրի 3-րդ հոդվածը, համաձայն որի կողմերը պարտավորվում են միմյանց հետ խորհրդակցել և տեղեկատվություն փոխանակել:

Ելնելով նրանից, որ անցած մի քանի ամիսը բավարար էր վերջնականապես համոզվելու, որ հուշագիրը կրում էր բացարձակապես ձևական բնույթ, վերոնշյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին, պահանջելով լուծել հուշագիրը:

«Մարդու Իրավունքների Պաշտպանության Երևանյան կենտրոն»

ՀԿ նախագահ Սուրեն Իսկանդարյան

 «Մեր իրավունքների սահմանները»

 ՀԿ նախագահ Հասմիկ Սահակյան

 «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն»

ՀԿ անդամ Ալինա Դերձյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829