Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Իսպիրյանը նախընտրական համերգներին եւ հարսանիքներին «Ջան..ջան», «Վայ…վայ» չի երգի

Փետրվար 27,2012 12:09

Այս օրերին մեր շոու-բիզնեսի երգիչ-երգչուհիներից շատերը հրավերներ են ստանում՝ տարբեր քաղաքական ուժերի նախընտրական քարոզչությանը ներգրավվելու եւ նախընտրական համերգներին մասնակցելու համար: Aravot.am-ը երգիչ Արթուր Իսպիրյանից հետաքրքրվեց, թե նա որեւէ հրավեր չի՞ ստացել: «Ես ոչ ստացել եմ, ոչ էլ կստանամ: Բոլորն իմ ընկերներն եմ, բոլորին սիրում, հարգում եմ, բայց չեմ կարող ոչ մեկի համար մի բան ասել, թե ինչու են գնումգովերգում կուսակցություններին: Դա իրենց գործն է, ամբողջ աշխարհում է այդպես, նույնն էլ ԱՄՆում է այդպես. դեմոկրատներին սատարում էին երաժիշտներ, որոնց ես շատ եմ սիրում ու հենց նրանք էին պատճառը, որ ես ընտրել եմ Օբամային»,- պատասխանեց Արթուր Իսպիրյանը:

Նա ասաց, որ սկզբունքորեն դեմ է, երբ մտավորականը պաշտպանում է այս կամ այն քաղաքական ուժին: Ինքն անձամբ այդ քայլին կգնա, երբ ծանոթանա նրանց ծրագրերին ու իսկապես ընդունի նրանց գաղափարները. «Ես կարող է սիրեմ այդ կուսակցությունը եւ ներքաշվեմ նրանց ծրագրերում: Բայց իմ հիմնական գործը երգելն է, որը ես վատ չեմ անում, իմ կարծիքով»:

Երգիչը փաստեց, որ այսօր իր նման, այսինքն՝ հարսանիքներում չերգող երգիչների համար դժվար է Հայաստանում ապրելը. «Բայց ի՞նչ անենք, թողնենքգնա՞նք: Մարդն ամեն պայմանին էլ սովորում է, ամեն ինչի հետ էլ համակերպվում է: Իմ երգը հարսանիքների երգ չի: Իմ երգն ուրախացնող չի, մտածելու առիթ է տալիս, կարոտ է առաջացնում»:

Մեր հարցին՝ մտադիր չե՞ք փոխել երգացանկը եւ դուք էլ «ջան…ջան», «վայ…վայ» երգեք՝ ավելի շատ եկամուտ ստանալու համար՝ երգիչը պատասխանեց՝ «Կյանքում: Ես կերգեմ այն, ինչ սիրում եմ, ես երբեք ոչ պատվերով երգեր եմ կատարել, ոչ էլ կերգեմ այն, ինչ փող է բերում: Շատշատ լավ երաժիշտներ գնացին այդ ճանապարհով, դրա համար էլ հիմա մեր երգարվեստը որ նայում ես՝ ոնց որ արաբական ալիք նայես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829