Փետրվարի 25-ին Տավուշի մարզի Բերդավան գյուղի դիրքերում հրազենային վնասվածք է ստացել 19-ամյա ժամկետային զինծառայող, որը ծնունդով Էջմիածնից է: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում նրան վիրահատել են, հեռացրել երիկամներից մեկը եւ փայծախը:
Բժիշկների վկայությամբ` վիրավորի վիճակը կայուն ծանր է:
Փետրվարի լույս 26-ի գիշերը զինվորը տեղափոխվել է Երեւանի կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև