Լոս Անջելեսի Kodak թատրոնում ժամեր առաջ ավարտվեց Ամերիկյան կինոակադեմիայի 84-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, հաղթեց եւ գլխավոր մրցանակը ստացավ Միշել Հազանավիչուսի «Արտիստը» ժապավենը: Հազանավիչուսը ճանաչվեց նաեւ լավագույն ռեժիսոր, իսկ նրա «Արտիստը» ֆիլմի գլխավոր դերակատար Ժան Դյուժարդենը հաղթեց «Լավագույն դերասան» անվանակարգում:
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին արժանացավ Մերիլ Սթրիփը` «Երկաթե լեդի» ֆիլմում Մարգարեթ Թեթչերին մարմնավորելու համար:
Թվով ամենաշատ ոսկե արձանիկների համար պայքարում էին հենց «Արտիստը» ֆիլմը, Մարտին Սկորսեզեի «Ժամանակի պահապանը» ֆիլմը, որը հաղթեց 4 անվանակարգերում: