Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դատապարտել է հակահայկական ցույցերը Թուրքիայում

Փետրվար 27,2012 11:22

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը խիստ քննադատության է ենթարկել կիրակի օրը Թուրքիայում անցկացված հակահայկական բազմաթիվ ցույցերը՝ կոչ անելով Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեին քննադատության արժանացնել հայերի դեմ ատելություն և բռնություն հրահրելու վերջին այս փորձը:

Ըստ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կողմից տարածված հաղորդագրության,  Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ «Ստամբուլի փողոցներում Թուրքիայի ներքին գործերի և երկրի քաղաքական առաջատար գործիչների գլխավորությամբ անցկացված ցույցերը հստակ նպատակ են հետապնդել ռասիզմ և բռնություններ հրահրել Թուրքիայում բնակվող ազգությամբ հայ քաղաքացիների և հարևան Հայաստանի նկատմամբ»:

«Դրանք ոչ միայն նախկինում ցեղասպանություն գործած պետությունում տեղի ունեցած բռնությունների արձագանք են, այլև ցեղասպանությանը նախորդող Թուրքիայի հասարակության կանխամտածված գործողություններ՝ հասարակության, որը, նոր թիրախներ որոնելով, զայրացած հարձակում է կատարում մտացածին թշնամիների վրա: Կոչ ենք անում ԱՄՆ-ի դեսպան Ռիկարդոնեին անմիջապես, խստորեն և հրապարակայնորեն դատապարտել պետական մակարդակով աջակցություն ստացած բռնությունների հրահրման այս փաստը», – նշել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«Ամերիկայի ձայն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829