Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ որովայնի վիրահատության է ենթարկվել։
93-ամյա Մանդելայի առողջությունը, ըստ բժիշկների, բարվոք վիճակում է։
Ռասայական խտրականության դեմ պայքարի համար 27 տարի բանտում անցկացրած Նելսոն Մանդելան 1994 թվականին դարձել է Հարավ-Աֆրիկյան Հանրապետության առաջին սեւամորթ նախագահը։
Նա 2004 թվականին անցել է թոշակի, սակայն առ այսօր մեծ հեղինակություն է վայելում թե՜ իր հայրենիքում եւ թե՜ ամբողջ աշխարհում։
Կարդացեք նաև