Հետաքրքիր է`արդյոք գյուղում շատե՞րն են երազում քաղաքում ապրելու մասին: Այս հարցի պատասխանը շատերը կտան միանգամից, շատերը կփորձեն զուգահեռներ տանել դրանց միջև, իսկ մի մասը կնախնտրի լռել և սպասել կարծիքների տեղատարափին:
Այսօր նման մի հարցում անցկացվեց Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում:
«ՈՒրախ եմ, որ ծնվել եմ գյուղում,եթե ընտրության հնարավորություն ունենայի կրկին կնտրեի գյուղը»,-ասում է 12-րդ դասարանում սովորող Լուսինեն:
«Գուղում մարդկանց մեջ ձգտում կա` դրսի կյանքից տեղյակ լինելու, նոր բաներ սովորելու, իսկ քաղաքում շատերը կարծում են, թե ունեն և գիտեն ամեն ինչ. դա շատ հաճախ վատ սովորությունների է բերում>>,-ասում է Մարտունի գյուղում պատմության ուսուցիչ` Բաբայան Վախթանգը:
«Գյուղի առավելուրթուններից մեկն էլ այն է,որ այստեղ դեռևս պահպանվում են մարդկային ջերմ հարաբերությունները»,-հավելում է նա:
«Գյուղը երեխա դաստիարակելու համար լավագույն վայրն է, այստեղ երեխան զերծ է մնում բոլոր տիպի վնասակար բաներից»,-ասում է 17-ամյա Անին և ավելացնում, որ գյուղում երեխաները մեծերին հարգել են սովորում, որը շատ կարեւոր է:
Իսկ 18-ամյա Վազգենը կարծում է, որ քաղաքում ավելի լավ է. հնարավորությունները մեծ են, եթե քազաքում ապրեր, կգնար իր սիրած սպորտի պարապմունքներին:
Հակոբը փորձում է հակառակել ընկերներին` պնդելով, որ եթե ինքը քաղաքում մեծանար, ապա չէր ունենա այս մտածելակերպն ու դաստիարակությունը:
Գյուղը կարոտում ու ավելի է գնահատում Երևանում սովորող Մերին:
«Ուրախ եմ, որ ծնվել եմ գյուղում և սիրում եմ այն. քաղաքը միշտ էլ անհասկանալի ձևով վանել է ինձ: Կգամ գյուղ, եթե այստեղ աշխատանք ունենամ և զգամ, որ գյուղում ունենան իմ կարիքը»:
50-ամյա Ազատ Խաչատրյանը տալիս է այս հարցի բացատրությունը հետևյալ տեսանկյունից. «Գյուղը այն պահոցն է, որտեղ պահվում են սովորույթներն ու ադաթները: Եթե քաղաքը մի օր այս, մյուս օրը այլ երկրի ազդեցությունն է կրում, ապա գյուղը միշտ կայուն է»:
Կարծիքների էջը ավարտելով` կասեմ, որ եթե ինձ էլ տրվեր ընտրելու հնարավորություն, ապա կնտրեի Մարտունի գյուղը և անտառի փեշին ծվարած տնակը:
Ազատուհի Խաչատրյան
«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…
Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական» ([email protected])