Այն ինչ կատարվում էր այսօր Մոսկվայում` Սադովոյե Կոլցոյի մոտ, տեղ-տեղ հիշեցնում էր հայկական հարսանիքներ: Իրար ետեւից անցնում էին մեքենաներ` ճերմակ ժապավեններով զարդարված, որոնք ձայնային ազդանշաններ էին տալիս: Իսկ Սադովոյե Կոլցոյի ողջ օղակով կանգնած էին ճերմակ ժապավեններ կամ ճերմակ փուչիկներ թափահարող հազարավոր մարդիկ: Սակայն, իրականում, դա ոչ հարսանիք էր, ոչ էլ այլ տոնակատարություն: Այսպես ոչ պուտինասեր ռուսաստանցիները պայքարում էին «հանուն արդար ընտրությունների»: Մեկ շաբաթից` մարտի 4-ին, Ռուսաստանում կայանալու են նախագահական ընտրություններ, որտեղ, ամենայն հավանականությամբ, հաղթելու է Ռուսաստանի Դաշնության ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինը:
Իսկ այստեղ կարող եք տեսնել bbc.co.uk-ի պատրաստած լուսանկարչական ռեպորտաժը: