Ռուս բիզնեսմեն եւ ՌԴ նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովը, որը նաեւ Ռուսաստանի բիաթլոնիստների միության նախագահն է, ըստ շրջանառության մեջ դրված լուրերի, ձեռք է բերել պորտուգալական հանրահայտ «Սպորտինգ» ֆուտբոլային ակումբը:
Գործարքի գների մասին ոչինչ չի ասվում: Ճիշտ է, միլիարդատերը ֆուտբոլում ներդրում կատարելու մասին լուրերը ժխտում է, սակայն հետաքրքիրն այն է, որ ինֆորմացիան լույս աշխարհ է եկել ոչ թե ռուսական, այլ՝ պորտուգալական մամուլից: Այնպես որ, PR-ը գրեթե բացառվում է:
Պրոխորովը հայտարարել է, թե ինքն այժմ բիզնեսի ոչ մի տեսակով չի զբաղվում, քանի որ ամբողջությամբ կենտրոնացել է նախընտրական քարոզարշավի վրա: Նա խոստացել է նաեւ ՌԴ նախագահ ընտրվելու դեպքում իր բիզնեսն ամբողջությամբ վաճառել, որպեսզի այն չխառնի քաղաքականության հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ