Մարտի 2-13-ը Թուրքիայում մեկնարկում է դասական շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որին հաջորդելու են նաեւ արագ (մարտի 15-16) այնուհետեւ՝ բլից (մարտի 17-18) առաջնությունները:
Արդեն մասնակցության հայտ ներկայացրել է ավելի քան 100 շախմատիստ, որոնցից 55-ը կրում է գրոսմայստերի կոչում:
Հայաստանն այնտեղ ներկայացված է լինելու 5 հոգով՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Գալոյան, Աննա Հայրապետյան, Մարիա Կուրսովա, Լիլիթ Մկրտչյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ