Այսօր Երեւանի օլիմպիական հերթափոխի քոլեջում ավարտվեց Հայաստանի ծանրամարտի առաջնությունը:
Վերջին երկու օրերին մրցահարթակում էին (աղջիկները պայքարն ավարտել էին ավելի շուտ) միայն տղամարդիկ՝ 77, 85, 94, 105 եւ +105 քաշայինները: Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեցին.
77 կգ. Վանիկ Ավետիսյան՝ 327 կգ երկամարտում
85 կգ. Աղասի Աղասյան՝ 359
94 կգ. Վահրամ Գեւորգյան՝ 355
105 կգ. Արթուր Բաբայան՝ 390
+105. Գոռ Մինասյան՝ 411:
Առաջնության արդյունքներով, որին մասնակցեցին հիմնականում ըստ քաշային կարգերի մեր ազգային ընտրանու երկրորդ եւ երրորդ համարները, կկազմավորվեն տարբեր տարիքային խմբերի հավաքականները, որոնք կնախապատրաստվեն մրցաշրջան 2012-ին կայանալիք Եվրոպայի մեծահասակների, աշխարհի երիտասարդական, Եվրոպայի պատանեկան, ուսանողական համաշխարհային ու Եվրոպայի 20-23 տարեկանների առաջնություններին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ