Լրահոս
Օրվա լրահոսը

«Բախտս բերեց, այս անգամ սիրած էակս նետվեց պատուհանից »

Փետրվար 26,2012 15:37

«Զգացմունքներս խեղդում էին ինձ,մեկ տարի առաջ`այս նույն օրը սերն ինձ այցի եկավ: « Ես սիրում եմ քեզ» այս խոսքերը բոլորինն են, բայց այս պահին ես ու դու ենք այս խոսքերի միակ տերերը»:

Արմանի սիրո խոստովանությունը նույնքան օրիգինալ ու յուրահատուկ էր, որքան այն վայրը, որտեղ համարձակվեց արտասանել այն:

«Ինձ համար մեծ անակնկալ էր, գիտեի,որ այդ մի քանի օրվա ընթացքում առաջարկություն կանի: Զարմանքս մեծ եղավ. գիժ Արմանս սիրո խոստովանություն արեց երթուղայինի մեջ: Եթե այդքան լավ չճանաչեի նրան, հաստատ բացասական պատասխան կտայի»:

Անահիտի համար սա ամենագեղեցիկ սիրո խոստովանությունն էր, որ երբևէ լսել էր:

Սիրո խոստովանությունները սերենադների ծնունդն են: Մեր հերոսներն իրենց երկրորդ սիրո խոստովանությունն արել են սերենադի օգնությամբ:

«Սիրահարված ապուշի պես կանգնած երգում էի (ամոթխած ժպտում է-հեղինակ): Կինոներում տեսել էի, որ երբեմն փեսացուի բախտը չի բերում ու վերևից ապագա զոքանչը ջուր է լցնում: Սպասում էի, որ մի բան էլ իմ գլխին կգա: Բախտս բերեց. այս անգամ սիրած էակս նետվեց պատուհանից: Չվախենաք,առաջին հարկում էին ապրում»,-խոստովանում է Արմանը:

«Մինչև ականջների ծայրը սիրահարված» զույգը խոստանում է, որ նրանց ամուսնությունն էլ ավելի խենթություններով լեցուն կլինի: «Առավոտ երիտասարդականն» անպայման անպայման կանդրադառնա դրան:

 

 Անուշ Առաքելյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829