Լրահոս
Օրվա լրահոսը

«Օստեոխոնդրոզի բուժումը հիմնականում անիրական է» Բուժման մեթոդների նպատակը տհաճ սիմպտոմներից ազատումն է

Փետրվար 26,2012 15:02

Ըստ վիճակագրության` մեր մոլորակի յուրաքանչյուր երկրորդը տառապում է օստեոխոնդրոզով (աղերի կուտակում): Խնդիրը շատերին է անհանգստացնում. անընդմեջ ուղեկցվող ցավեր, երբեմն այնքան ուժեղ, որ խանգարում են շարժվել և ապրել կյանքի սովորական ռիթմով:

Օստեոխոնդրոզը ողնաշարի հիվանդություն է: Հաճախ հանդիպում է կանանց մոտ, իսկ տղամարդկանց մոտ ընթանում է շատ ավելի ուժեղ ցավով: Այս դեպքում ցավ կարելի է զգալ գլուխը պտտելիս` ողնաշարի և ուսերի շրջանում: Մշտական ծանրաբեռնմամբ տանջված միջողնաշարային կռճիկները բարակում են, դեֆորմացվում և սեղմում ողնաշարի նյարդը և անոթները` առաջացնելով ցավ:

Ըստ ֆիզիոթերապևտ Լիաննա Բարսեղյանի` հիվանդության առաջացման հիմնական պատճառները կարող են լինել ժառանգականությունը, միատեսակ կամ ծանր աշխատանքը, ողնաշարի ցավերը, տրավմաները կամ նյութափոխանակության խանգարումները: «Նման հիվանդությամբ այսօր ավելի շատ դիմում են 15-25 տարեկան աշակերտներն ու ուսանողները, որոնք ուսանելու նպատակով` երկար ժամանակ նույն դիրքով աշխատելով` գերծանրաբեռնում են ողնաշարը», – ասում է Լիաննա Բարսեղյանը: Այդ թվում, բժշկին սովորաբար դիմում են նաև 40 անց կանայք, որոնց տարիքում հաճախ են ճնշման տատանումները, իսկ օստեոխոնդրոզի դեպքում պարզապես էլ ավելի է դժվարանում նյութափոխանակությունը ողնաշարից դեպի գլխուղեղ:

Նման խնդրով տառապում է նաև 48-ամյա Արմենուհի Հակոբյանը. «Տնային տնտեսուհի եմ և առօրյայում առանձնապես ծանր աշխատանք չեմ կատարում, սակայն ամիսը 2-3 անգամ ողնաշարի հատվածում ճնշման բարձրացման հետևանքով ունենում եմ ուժեղ ցավեր, որի դեպքում անմիջապես հաբեր եմ օգտագործում, ինչը միայն ժամանակավոր բնույթ է կրում, իսկ առավել արդյունավետ է և թեթև եմ զգում, երբ տարին 2 անգամ հաճախում եմ մերսումների»:

Հայտնի է, որ նախազգուշացնել հիվանդությունն ավելի հեշտ է, քան այն բուժելը:

Օստեոխոնդրոզի պրոֆիլակտիկան անհրաժեշտ է բոլորին` և՛ երեխաներին, և՛ մեծերին: Հատկապես, որ այն իրենց ոչ մի բարդություն չի ներկայացնում: «Ամենակարևոր կետը համարվում է ողնաշարի առողջության համար խնամքը: Այդ պատճառով մշտապես հարկավոր է զբաղվել սպորտով կամ մարմնամարզությամբ, ինչը կօգնի զարգացնել մեջքամկանային կորսետը և լավացնել արյան շրջանառությունը: Մշտապես պետք է հետևել դիրքին և քայլվածքին, չկռանալ և չկորանալ: Շատ ավելի ցանկալի է կախվել մարզաձողից` ձգելով ողնաշարային պատը և թողնելով նրան` հանգստանալ», – խորհորդ է տալիս ֆիզիոթերապևտը:

Հարկավոր է ապահովել այնպիսի քուն, որի դեպքում ողնաշարը կընդունի ճիշտ դիրք: Գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ պառկած վիճակում ողնաշարի լավագույն դիրքը մեջքի վրա պառկելն է: Ներքնակը` մատրասը, պետք է լինի բավական չոր, որ ողնաշարը ընդունի հարմար բնական դիրք: Պրոֆիլակտիկային են վերագրում նաև վիտամինաշատ սնունդը: Պետք է ուտել ձկներ և ծովամթերքներ, ընկույզներ, տարբեր կաթնամթերքներ: Միատեսակ նստած դիրքում աշխատելու դեպքում` պարտադիր կերպով 1-2 ժամը մեկ հարկավոր է թուլանալ, կատարել գլխի և ուսերի պտույտներ , մի փոքր զբոսնել:

«Օստեոխոնդրոզի բուժումը հիմնականում անիրական է: Կռճիկի դեֆորմացումը անուղղելի պրոցես է: Այդ պատճառով բուժման նպատակը համարվում է հիվանդության ընթացքի դադարեցումը և տհաճ սիմպտոմներից ազատումը: Բուժման մեթոդները շատ են», – ասում է ֆիզիոթերապևտ Լիաննա Բարսեղյանը:

 

24 ամյա Էրիկը նույնպես օգտվում է ցնցուղով  բուժման մեթոդից.     «Երկար ժամանակ մեջքիս ցավն ինձ հանգիստ չէր տալիս, սակայն բժշկի խորհրդով ընդունելով բուժման այս տարբերակը` զգացի լուրջ փոփոխություն: Փառք աստծո, այսօր Հայաստանում գործում են մի քանի բուժման կենտրոններ, որոնք մասնագիտացված են և ցնցուղով  բուժման հնարավորություն են տալիս»:

«Ամեն դեպքում նման խնդիր ունեցող հիվանդներին, ճիշտ է նախապես անցնել բժշկական նախնանական հետազոտություն և բժշկի խորհրդով ընդունել համապատասխան բուժման կուրսը», – ասում է բժիշկ  Լ. Բարսեղյանը:                                                                                                                                                      

                                                                                                Ալվարդ Սիմոնյան

 

 

 

                                                  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829