Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի ժամում իրացվեց 300-ից ավելի 1000 դրամանոց կեղծ կտրոն (ֆոտոշարք)

Փետրվար 26,2012 11:59

Այսօր՝ փետրվարի 26-ին, առավոտյան ժամը 10-ից ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները փորձում են Էրեբունի թանգարանից դեպի Նուբարաշենի խճուղի տանող ճանապարհահատվածից հեռացնել ավտոշուկա ժամանած այն ավտոմեքենաների վարորդներին իրենց ավտոմեքենաներով, ովքեր ավտոմեքենաները կայանել են չթույլատրելի գոտում։

Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեքենաները կայանվել են անգամ այն հատվածներում, որտեղ որ տեղադրված են արգելող նշաններ։ ՃՈ աշխատակիցները վարորդներին հիմնականում հորդորում են, որպեսզի ավտոմեքենաները դուրս բերեն, քանի որ այդ հատվածով են երթևեկում տրանսպորտային մի քանի միջոցներ, և այդ ճանապարհով են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոց, ինչպես նաև Նուբարաշեն և Արարատի մարզի որոշ գյուղեր մեկնում քաղաքացիները։

Վարորդներն արդարանում են, որ իրենք ավտոմեքենաները կայանել էին, քանի որ ինչ–որ անձնավորություն իրենց է տվել 1000 դրամանոց կտրոն և հայտնել, որ ոչ մի խնդիր չկա, իրենց նկատմամբ ՃՈ աշխատակիցը վարչական ակտ չի կազմի, և որ այս ամենը համաձայնեցվել է քաղաքային և տեղական իշխանության ներկայացուցիչների հետ։

Կտրոնները թվագրված էին 2011 թվականով և չունեին ոչ մի կնիք։ Այս պահին ավտոշուկա է ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Եղիշ Ենգիբարյանը, ում կանչով ժամանել են նաև ոստիկանության Էրեբունու բաժնի համապատասխան ծառայության աշխատակիցները, ովքեր այս պահին փորձում են հայտնաբերել կեղծ կտրոններն ավտոշուկա ժամանած վարորդներին վաճառած անձին։

ՃՈ աշխատակիցները, ընդառաջելով վարորդներին, դադարեցրեցին նրանց նկատմամբ վարչական ակտեր կազմել, քանի որ նրանք թյուրիմացության մեջ են ընկել, իսկ Ե. Ենգիբարյանը հորդորեց վարորդներին, որպեսզի զգույշ լինեն, քանի որ կտրոնները կեղծ են, և իրենք իրավունք չունեն ավտոմեքենաները կայանել նշված հատվածում։

Այնուամենայնիվ, ՃՈ աշխատակիցները մի քանի արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաներ՝ հիմնականում ջիպեր, քարշակի օգնությամբ տեղափոխեցին Երևանի ՃՈ տուգանային հրապարակ, քանի որ մեքենաների վարորդները 30 րոպեից ավել չէին մոտենում ավտոմեքենաներին, ինչքան էլ որ ՃՈ աշխատակիցները բարձրախոսներով նրանց հրավիրում էին ավտոմեքենաների մոտ։

Ավտոշուկայում հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են, որ անկոչ տոմսավաճառը կարողացել է իրացնել 300-ից ավելի տոմսեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829