Շաբաթ օրը Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում պատահարի հետեւանքով մարդ է մահացել:
Ախթալայի ԼՀԿ պահակային ծառայության նախկին պետ Իվան Ջաղինյանը «Ա1+»-ին հայտնեց, որ հանքաքարի տատանման ժամանակ էլեկտրաքարշի բեռնախցի մեջ գտնվող 22-ամյա Գարիկ Աղճյանը փորձել է կարգավորել առաջացած անսարքությունը՝ գլուխը դուրս է հանել եւ այդ պահին քարը նրան սեղմել է պատին։
Ախթալայի ԼՀԿ-ի արտաքին կապերի գծով տնօրենը հաստատել է տեղեկությունը։
Ըստ ԼՀԿ-ի արտաքին կապերի գծով տնօրեն Շահնազարյանի, դեպքը անվտանգության կանոնների խախտման հետեւանք է:
Մանրամասները կարդացեք այստեղ: