Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիական ամսագիրը` Բյուրականի աստղադիտարանի և երիտասարդ աստղագետ Սաթենիկ Ղազարյանի մասին

Փետրվար 26,2012 10:26
Ֆրանսիական գիտա-հանրամատչելի «Ciel et Espace» («Երկինք և Տիեզերք») ամսագրում լույս է տեսել Մելանի Շալուլոյի ակնարկային հոդվածը Բյուրականի աստղադիտարանի վերաբերյալ և հարցազրույց երիտասարդ հայ աստղագետ, հայ-ֆրանսիական համագործակցության ասպիրանտ Սաթենիկ Ղազարյանի հետ: Բյուրականի աստղադիտարանը ներկայացված է որպես նախկին Խորհրդային Միության կարևորագույն աստղագիտական կենտրոններից մեկը, որտեղ, չնայած ներկայից լուրջ ֆինանսական դժվարություններին, շարունակում են զարգացնել ավանդական գիտական ուղղությունները և բարձր պահել միջազգային հեղինակությունը: Հոդվածի հեղինակը մասնավորապես զրուցել է տնօրեն Հայկ Հարությունյանի հետ և նրա խոսքերից ներկայացրել աստղադիտարանի վերջին նորությունները և նախաձեռնությունները:  
24-ամյա Սաթենիկ Ղազարյանն ընդունվել է Բյուրականի աստղադիտարանի ասպիրանտուրան, այնուհետև շահել է Հայաստանում ֆրանսիական դեսպանատան ծրագրով համատեղ ասպիրանտուրայի դրամաշնորհը և 3 տարի շարունակ (2010-2012թթ.) տարեկան 6-ական ամսով իր գիտական գործունեությունն է անցկացնում Փարիզի արվարձաններում գտնվող Մեդոնի հանրահայտ աստղադիտարանում: Նրա թեման է A և B տիպի աստղերի քիմիական բաղադրության ուսումնասիրությունը. ֆրանսիական «Corot» արտամթնոլորտային աստղադիտակով ստացված տվյալների հիման վրա Սաթենիկն ուսումնասիրում է աստղերի սեյսմալոգիան: Նրա համաղեկավարներն են Հայկ Հարությունյանը` հայկական և Ժորժ Ալեսյանը` ֆրանսիական կողմից:
Հայկական աստղագիտական ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829