Այսօր` փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22։00-ի սահմաններում 35-ամյա Հարություն Մարգարյանը, վարելով ՎԱԶ 2107 մակնիշի 07 ՏՏ 866 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Ւջևան ավտոճանապարհի 107-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ, 47-ամյա Գագիկ Համբարյանին։ Վրաերթից հետո վարորդը, ով աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես գումարտակի վաշտի հրամանատար, փախուստի չի դիմել, այլ վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Դիլիջանի բժշկական կենտրոն։ Վրաերթի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանը հայտնում է, որ փաստի առթիվ քննությունը վարելու է ՀՀ ՊՆ զինվորական ոստիկանությունը, քանի որ վրաերթի հեղինակը ՀՀ ՊՆ աշխատակից է։