Լրահոս
Օրվա լրահոսը

Վովա Գասպարյանը գյումրեցի ոստիկաններին «դուխ տվեց», մի քանիսին էլ ոտքի վրա պաշտոն ու կոչում շնորհեց

Փետրվար 25,2012 22:32

Այսօր վաղ առավոտից մինչև ուշ երեկո ճանաչողական այցով Գյումրիում էր  ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը: Նրա պատվին բավականին մեծ պատրաստություն էին տեսել . չնայած սառնամանիքին` շեֆին հավուր պատշաճի   դիմավորելու համար շարքային ոստիկաններին շարել էին  քաղաքի կենտրոնից մինչև Շիրակի մարզային ոստիկանության մուտքի մոտ:

Նշենք, որ սա ոստիկանապետի այդ պաշտոնում  առաջին այցն էր Շիրակի մարզ: Նա գալուն պես փակ խորհրդակցություն է  անցկացրել Շիրակի մարզային ոստիկանությունում, ինչպես հավաստում են երեք տարբեր աղբյուրներ, մասնավորապես, խոսել է ընտրաթեմայով, քննարկել  յուրաքանչյուր ընտրատարածքում ոստիկանների անելիքների մասին ` կոչ է արել անվախ, «դուխով» պայքարել կրիմինալի դեմ, նրանց չթույլատրել լավ զգալ ընտրատեղամասերում:

Այնուհետ ոստիկանապետը պարգևատրել է իր ենթականերից մի քանիսին, ոտքի վրա բարձրացրել է Շիրակի մարզային ոստիկանության հետաքննության բաժնի պետ Արսեն Հակոբյանի պաշտոնը` նրան նշանակելով Ախուրյանի կադրերի գծով փոխոստիկանապետ, փոխգնդապետի կոչում է շնորհել 2-րդ քաղմասի պետ Արամ Ղարիբյանին, և պարգևատրել է Անի թաղամասի փոխոստիկանապետին:

Հետաքրքիր մի միջադեպ է տեղի ունեցել. ի սկզբանե ոստիկանապետի այցի մասին լրագրողներին տեղյակ չէին պահել` ամենայն հավանականությամբ չցանկանալով, որ ԶԼՄ-ների  ականջը հասնի  այս կամ այն թեկնածուին սատար կանգնելու մասին փակ խոսակցությունները, սակայն ԳԱԼԱ հեռուստաընկերությունը այդուհանդերձ որոշել է գնալ ու հանդիպել ոստիկանապետին: Ինչպես aravot.am-ին պատմեցին այս հեռուստաընկերության նկարահանող խմբի անդամները, սկզբում իրենց դուրս են հրավիրել` ասելով, որ փակ խորհրդակցություն է ու վերջ չունի, այսինքն հասկացրել են, որ անիմատ են սպասում, սակայն 1 ժամ անց նույն ոստիկանները զանգահարել են հեռուստաստուդիա ու Վովա Գասպարյանի անունից հրավիրել են հարցազրույցի:

Ոստիկանապետը նկարահանող խմբից հետաքրքրվել է , թե ով է իրենց դուրս հրավիրել ու բացառիկ հարցազրույց է տվել ԳԱԼԱ-ին, որտեղ ըստ էության հասատատել է aravot.am-ի երեկ հրապարակած այն տեղեկատվությունը, որ Վովա Գասպարյանը գալու է  գյումրեցի ոստիկաններին ընտրությունների նախաշեմին «դուխ տալու»: « Իհարկե ոստիկանապետը եկել է դուխ տալու, ոստիկանապետի ուղղակի պարտականությունն է ոգևորել անձնակազմին և խոսքով, և գործով , և իր սեփական օրինակով: Իհարկե ես եկել եմ նաև, որ ընտրությունների համար խոսեմ, որովհետև դա ոստիկանության ամենակարևոր  գործառույթն է  լինելու մի քանի ամիսից, մենք 37 համայնքներում ունեցանք  ընտրություններ, և ոստիկանությունը իր առաջին քննությունը հանձնեց, ոստիկանությունը չունեցավ ոչ մի արտակարգ   իրավիճակ, իհարկե ինձ մտահոգւոմ են ընտրությունները և համոզված եղեք` մայիսին ավելի լավ ենք պատրաստված լինելու ընտրություններին, բոլոր պայմանավորվածությունները ձեռք ենք բերել » -ԳԱԼԱ հեռուստաընկերության եթերով հայտնում էր ոստիկանապետը` ժողովրդին էլ համոզելով, որ ամեն ինչ անելու են, որ հայ ոստիկանի մեջ  ոչ թե ահ ու սարսափ տեսնեն, այլ` հասարակության  պահապանի, նույնիսկ  համազգեստն ու ոստիկանի էությունն են համահունչ դարձնելու,փոխելու են   զինանշանը` դարձնելով աղավնու տեսքով, որը կխորհրդանշի հին Կիլիկո Ավետարանի սուրբ հոգին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829