Լրահոս
Օրվա լրահոսը

Ինտերնետ ընկերությունները համաձայն են օգտագործել «չհետագծել» կոճակը

Փետրվար 25,2012 21:36

Ինտերնետ ընկերությունների մի խումբ, ներառյալ «Google» ընկերությունը, համաձայնել են սատարել վեբ բրաուզերներում «չհետագծել» կոճակի տեղադրումը՝ ինտերնետից օգտվողների տվյալների գաղտնիությունը պաշտպանելու նպատակով:

Ինտերնետ բրաուզերներ մշակող ընկերություններն ավելի քան մեկ տարվա ընթացքում դեմ են հանդես եկել այդ կոճակը ներկառուցելու պահանջներին: Ժամանակի ընթացքում սակայն բրաուզերներ մշակող տարբեր ընկերություններ, ներառյալ « Firefox» բրաուզերը մշակող «Mozilla»,  «Internet Explorer» բրաուզերը մշակող «Microsoft» և «Mountain Lion» օպերացիոն համակարգը մշակող « Apple» ընկերությունները աստիճանաբար սկսել են օգտագործել այս գործառույթը:

Աշխարհի ամենահայտնի «Google» որոնման համակարգը մշակող ընկերությունը հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն այն միանալու է հետագծման դեմ տարվող պայքարին, որին արդեն իսկ միացել է տեխնոլոգիայի, գովազդի և լրատվության ոլորտում գործող 400 ընկերություն:

«Google» ընկերության կողմից արված հայտարարությունից մի քանի ժամ անց ԱՄՆ-ի Սպիտակ տունը դիմել է երկրի Կոնգրեսին՝ ինտերնետից օգտվողների անձնական տվյալների գաղտնիության իրավունքի մասին օրինագիծ ընդունելու կոչով:

Ինտերնետի ոլորտում գործող ընկերությունների կողմից ձեռք բերված համաձայնության պայմաններով գալիք ինն ամսվա ընթացքում նախատեսվում է աստիճանաբար դադարեցնել օգտվողների տվյալների օգտագործումը ցուցադրվող գովազդի հարմարեցման համար: Ընկերություններին սակայն դեռևս թույլատրվելու է հետագծել օգտվողների տվյալները՝ «շուկայի ուսումնասիրության» կամ «ապրանքների մշակման» ընդհանուր նպատակներով:

«Ամերիկայի ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829