Այսօր՝փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19։40-ի սահմաններում Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչ, 25-ամյա Արսեն Շահբազյանը վարելով Mercedes C 180 մակնիշի 23 ԼՍ 699 համարանիշի ավտոմեքենան, Վարդաբլուր գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորներ, Վարդաբլուր գյուղի բնակիչներ 21-ամյա Զորիկ Վարդանյանն ու 24-ամյա Արտյոմ Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանը հայտնում է, որ Զ. Վարդանյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Վթարի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքի քննիչը, ում հանձնարարականով ավտոմեքենան քարշակի օգնությամբ տեղափոխվելու է ոստիկանության Ստեփանավանի բաժանմունքի տուգանային հրապարակ։ Ստեփանավանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Կարդացեք նաև