Լրահոս
Օրվա լրահոսը

«Սնահավատությունը մեղք է»

Փետրվար 25,2012 20:54

Գալիքի անհայտությունից, վախից թե ներշնչանքից մարդիկ հորինում են այպիսի բաներ, որոնք հետո սերմանում են նրանց մեջ ու դառնում սնահավատություններ: Սնահավատությունը վաղուցվա ծնունդ է: Ծագել է դեռևս դիցական մտածողությանը զուգընթաց:  Տեր Հուսիկ քահանան Սարգսյանը «Սակավագիրք» բլոգում նշում է`սնահավատությունը սին հավատ է, որը ցավոք, հավատացյալները խցկում են եկեղեցի: «Մարդիկ ասում են թե պետք ա եկեղեցում 3 մոմ վառել կամ մոմը աջ ձեռքով վառել, կամ որ Մայր Տաճար են գալիս ու ասում են `Տաճարի աջ կողմով պիտի անցնեն, որպեսզի մտնեն եկեղեցի և ձախ կողմով դուրս գնան»,- ասում է քահանան, սա համարելով` սին պատրանք:
Ոմանք 666-ը համարում են «գլամուռ» թիվ և վարում են մեքենա այդ թվի համարանիշով, շատ վարորդներ էլ իրենց մեքենաներում շիբ կամ այլ սնահավատական իրեր են պահում` անփորձանք վարելու համար:
20-ամյա Դիանան պատմում է. «Միշտ քննություններիս ժամանակ տատիկիս նվիրած օղերն եմ հագնում, տատս համարձակ կինն էր, նրա ինքնավստահությունն ու համարձակությունը ինձ են փոխանցվում, ու ես նույնիսկ չեմ վախենում ամենախիստ դասախոսից»:
Քրիստոնյաների շրջանում տարածված է, որ 13-ը դժբախտ թիվ է: Ոմանք այն կապում են Հուդայի անվան հետ, իսկ ոմանք էլ պնդում են` ըստ Աստվածաշնչի ` Կայենը հենց այդ օրը սպանեց եղբորը` Աբելին: Այս սնահավատությունը հանգեցրել է նրան, որ Ամերիկյան վերելակներում չկա 13-րդ հարկի կոճակ, իսկ Ճապոնիայում ընդհանրապես 13-րդ հարկ չկա: Քահանայի խոսքով` այս ամենը մարդկային երևակայության ծնունդ է. «666 թիվը հիշատակվում է Աստվածաշնչի ամենախրթին ու ամենախորհրդաբանական գրքում` Հովհաննես Աստվածաբան Առաքյալի Հայտնության մեջ, սակայն և Աստվածաշունչը, և Առաքելական եկեղեցին թվի մեջ բացի խորհրդաբանությունից ուրիշ ոչինչ չի դնում, հետևաբար թիվը մի միջոց է միտք արտահայտելու համար, բայց ինքն իրենով ոչինչ է մարդու վրա ազդելու կամ առավել ևս դրան հավատ ընծայելու համար»:
Մի շարք սնահավատությունների ծագումը կապված է կենցաղային պատճառներով: «Աղը թափվեց, կռիվ ա լինելու», «Հացը ընկավ, մարդ ա գալու» … Իրականում հնում աղը շատ թանկ արժեր և մարդիկ պետք է խնայողաբար ու զգույշ օգտագործեին այն` վեճերից խուսափելու համար:
Որոշ սնահավատություններ էլ ունեն ազգագրական հիմք: Վահանը, ով երկար տարիներ բնակվել է Ռուսաստանում, պատմում է. «Ռուսները միմյանց ժամացույց չեն նվիրում, քանի որ նրանց կարծիքով այդ դեպքում կյանքը կանգնում է: Ես նույնպես սնահավատ եմ, օրինակ երեկոյան խանութ չեմ գնում, որովհետև գումարի հետ ես կհանձնեմ իմ հաջողությունները»: Նրա հետ համամիտ են շատերը, ոմանք էլ անգամ աղբը չեն թափում երեկոյան: Սակայն վերջինս ունի իր բացատրությունը` պետք է մինչ գիշեր ավարտել գործերը: Նարինեն էլ իր հետ աչքի ուլունգ է ման տալիս` «չար աչքից» խուսափելու համար: Նրա պես շատերն էլ 3 անգամ թխկթխկացնում են սեղանին, կամ էլ կծում իրենց լեզուն բամբասկոտ մարդկանց հանդիպելիս:
Սակայն անվնաս թվացող այս հավատը կարող է վտանգել մեր կրոնը.«Սնահավատությունն ինքնին ոչինչ է, դրան հետևելը ու դրանով տարվելը, սակայն, մեղք է, քանի որ այն վնասում է հավատքին` առողջ ու ապրող հավատքին: Ինչպես ամեն բանի կեղծված օրինակը, սնահավատություններն էլ ոչ մի արժեք չունեն բնօրինակի` հավատքի հետ համեմատած»,- ասում է  Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829