Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը բացահայտել է ավազակությամբ 14 միլիոն դրամի հափշտակության դեպքը

Փետրվար 25,2012 19:06

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 24-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Արաբկիրի բաժնի հետ համատեղ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Երևանի Մամիկոնյանց 28 շենքի բնակիչ «Պտո» մականվամբ, 29-ամյա Պատվական Միսակյանին և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Ծաղկաշեն գյուղի բնակիչ, 32-ամյա Սիրակ Սարգսյանին։ Գ. Շամշյանը հայտնում է, որ 2009 թվականի ապրիլի 22-ին` կեսգիշերին ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ երեք անհայտ անձինք խաբեությամբ մուտք էին գործել Մամիկոնյան 48 հասցեում գործող «Ադամիում» ՍՊԸ-ի տարածք, այնուհետև պահակին կապելով կպչուն ժապավենով, ծեծի և բռնության ենթարկելով նրան` բարձրացել են նշված ՍՊԸ-ի 4-րդ հարկ, հաշվապահության դուռը կոտրել, իսկ հետո տեխնիկական միջոցներով կոտրել են հաշվապահությունում եղած չհրկիզվող պահարանը և այնտեղից հափշտակել 14 միլիոն ՀՀ դրամ։ 2009 թվականի ապրիլի 23-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրօրի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (ավազակությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերի, կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով։ Պարզվել է, որ նշված ավազակային հարձակումը կատարել են Պ. Միսակյանն ու Ս. Սարգսյանը՝ երրորդ անձի հետ, ում տվյալներն այս պահին ֆոտոլրագրողը չի հայտնում՝ նախաքննության շահերից ելնելով, քանի որ նա դեռևս գտնվում է դրսում, ում հայտնաբերելու համար ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական գործողություններ։ Քիչ առաջ նշված երիտասարդները քննիչի որոշմամբ ձերբակալվեցին և տեղափոխվեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ոստիկանության կոլեգիայի ժամանակ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը օպերատիվ հետախուզության աշխատակիցներին հանձնարարել և հորդորել էր, որ իրենց թիվ մեկ խնդիրը լինելու է հանցագործությունների նախականխումն ու նախկինում կատարված հանցագործությունների բացահայտումը, ինչը իսկ այս հանցագործությունը ժամանակին մեծ հնչեղություն էր ստացել հանրապետությունում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829