Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ հաց ու պանիր պետք է ուտեն». 16-ամյա երգչուհին` սկսնակների ճանապարհի մասին (Տեսանյութ)

Փետրվար 25,2012 18:46

16-ամյա Նոննա Համբարյանը երգում է 12 տարեկանից: Մանկուց ցանկացել է երգչուհի դառնալ. «Սկզբում երգելը ինձ համար հոբբի էր, բայց հետո հասկացա, որ ուզում եմ այդ ուղիով շարժվել և դառնալ պրոֆեսիոնալ երգչուհի»: Ծնողները շատ են աջակցել նրան: Առաջին քայլերը կատարել է Երգի Պետական թատրոնում, որն ավարտելուց հետո սկսել է անհատական վոկալ պարապել, որպեսզի ընդունվի կոնսերվատորիա: Մասնակցել է տարբեր միջոցառումների, մասնավորապես `2010 թվականի «Նոր Ալիք» մանկական մրցույթի նախընտրական փուլին, իսկ արդեն 2011 թվականին` Նոր Ալիքի մեծահասակների նախընտրական փուլին: Ունեցել է խումբ, սակայն ինչ-ինչ պատճառներով այն այլևս գոյություն չունի: Խումբը կոչվում էր «The Red’s»: Այն ստեղծել էր եղբայրը, ով խմբի սոլո-կիթառիստն էր: Չմերժելով եղբոր խնդրանքը` Նոննան դարձել է խմբի միակ երգչուհին, քանի որ խմբում երգող չի եղել: Խումբը մասնակցել է ծաղկաձորյան ձմեռային ճամբարին, որի ժամանակ էլ գրել հիմն` նվիրված Ծաղկաձորում տեղի ունեցած միջոցառումներից մեկին: Երգը կատարել են համերգի ժամանակ:

Նոննան պատմում է` ամեն անգամ բեմ դուրս գալուց առաջ լարվում է. «Ինձ մոտ միշտ լարվածություն է առաջանում, բայց երգելու ընթացքում այն մարում է: Ինձ թվում է` այն պատասխանատվության զգացումից է գալիս»:

Հիմնականում լսում է pop, rock, blues, hard-rock ոճի երգեր և երգում է rock-ի տարբեր տեսակներում: Հագուստի առումով Նոնայի համար որևէ սահմանափակում չկա, հագնվում է բոլոր ոճերում: Իր կուռքերն են Սերժ Թանկյանը, Սթիվի Ուանդերը, Մայքլ Ջեքսոնը, Սթիվեն Թեյլորը և Ուիթնի Հյուստոնը: «Ուզում եմ նրանց նմանվել, սակայն դեռևս շատ աշխատելու տեղ ունեմ, և սկսնակ երգիչ-երգչուհիները շատ հաց ու պանիր պետք է ուտեն, որ հասնեն նրանց մակարդակին :D»,- ասում է նա:
Բացի երգելուց` Նոննան նվագում է կիթառ, որն էլ սովորել է ինքնուս: Նաև հաճախում է պարի R&B – մշակույթի կենտրոն: Սակայն ինչպես ինքն է ասում. «Պարելն ինձ համար հոբբի է, իսկ երգելը նպատակ է և ուզում եմ դառնալ պրոֆեսսիոնալ երգչուհի: Իսկ երազանքս այն է, որ մարդիկ անկեղծ լինեն և միմյանց հանդեպ վատ չտրամադրվեն»:

 

Մարտին Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829